211652_close_icon

WhatsApp հավելվածում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ

views-count817 դիտում article-date 18:50 26-11-2025
WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Խնդրում ենք՝

• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։

Նմանատիպ նյութեր