211652_close_icon

Ստեղծվել է կեղծ օգտահաշիվ՝ Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով WhatsApp հավելվածում

views-count337 դիտում article-date 11:53 24-12-2025
WhatsApp հավելվածում բացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի անունով կեղծ օգտահաշիվ։ Գուրգեն Եղիազարյանի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։

Նմանատիպ նյութեր