211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:33 27-10-2026

Ի՞նչ մեղք ունեմ, որ խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց չեն մասնակցում. գնամ, Նարեկ Կարապետյանին ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք. Ռուբեն Ռուբինյան

Այո՛, ես մեղադրում եմ ընդդիմությանը, ինչո՞ւ չեն առաջադրվել, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին:

«Խնդրահարույց ենք համարում, որ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իրենք խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց արդյունքում իրենք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլև իրենք չկան, չեն մասնակցում:

Գնամ, ի՞նչ անեմ, ծեծեմ Նարեկ Կարապետյանի դուռը, ասեմ՝ խնդրում եմ առաջադրվե՞ք: Գնամ, իրենց խմբակցությունից մարդ գտնեմ, ասեմ՝ խնդրում եմ առաջադրվեք թեկնածու, ի՞նչ անեմ»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր