3232 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:
«Ասում է՝ գնամ, վար անեմ, ցանքս անեմ»: Առողջական վիճակը բավարար է, բայց տաքությունը տատանվում է: Իսկ, թե երբ դուրս կգրեն հիվանդանոցից, դեռ հայտնի չէ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչ է պատմում գերությունից, ասաց. «Երբ նրան գերությունից հարցեր ենք տալիս, վախենում է ու միանգամից թեման փոխում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Մինչ այդ Հ. Խոջոյանը տեղեկացրել էր, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
10936 դիտում
13:22 29-05-2014
Արսեն Խոջոյանը օր-օրի վատանում է, իսկ Մամիկոն Խոջոյանի թաղման օրը ասել է. «Ապի ջան, քեզանից հետո հերթը իմն է»
6855 դիտում
15:49 29-07-2022
Ավելի լավ է գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
Այս բաժնից
661 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
664 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
517 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ