Ես ասելիք չունեմ Եռաբլուրում այն ազատամարտիկներին, ովքեր հաղթանակած բանակի զինվորներ էին, որովհետև եթե գնամ, պետք է ասեմ՝ դուք զոհվեցիք հանուն ոչնչի. Ռուստամ Գասպարյանի եղբայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Մեր սգո օրը սկսվեց սեպտեմբերի 27-ից, երբ ունեցանք զոհեր, մենք սգալու ենք այնքան ժամանակ, մինչև ունենանք հաղթանակ: Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/19/Gasparyan/3476249?fbclid=IwAR1k38Vh4VNR_CFiOlTjQVsmWPqonUgbOAtn5LbNfNBgHZsvZVYBUVqVsu4]Tert.am[/url]-ը։
«Ես ասելիք չունեմ Եռաբլուրում այն ազատամարտիկներին, ովքեր հաղթանակած բանակի զինվորներ էին, որովհետև եթե գնամ, պետք է ասեմ՝ դուք զոհվեցիք հանուն ոչնչի: Նրանք հաղթանակած բանակի ազատամարտիկներ են, բայց այսօր մնացածներս պարտված, դավաճանված բանակից ենք»,-ասաց նա և նշեց, որ դավաճաններին երկրորդ հնարավորություն չպետք է տալ:
«Պետք է ասենք` ոչ դավաճաններին, և Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի դավաճանը: Ես կմտնեմ Եռաբլուր այն օրը, որ կասեմ՝ եղբայրներ, մենք այսօր էլ ենք ազատամարտիկ, թող Աստված պահապան լինի մեր երկրին»,-ասաց նա: