«Հարևանս 40 տարի Ֆրանսիայում է, ցուցակում կա, ախպորս տղեն 5 ամսով խոպան է գնացել` չկա». քաղաքացի․ news.am
Մարտունու բնակիչը, հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների անարդար կազմման մասին։ Նա պատմել է, որ ցուցակներում բացակայում են համայնքից կարճ ժամանակով արտագնա աշխատանքի մեկնած որոշ բնակիչների անունները, մինչդեռ տասնամյակներ շարունակ արտերկրում ապրող քաղաքացիները պահպանել են ընտրելու իրավունքը։
«Մարդիկ, որոնք չորս-հինգ ամիս բացակայել են համայնքից, ընտրացուցակներում չեն ընդգրկվել։ Բայց նրանց անունները, ովքեր արդեն 30–40 տարի ապրում են Ֆրանսիայում և ընդհանրապես գյուղ չեն գալիս, այնտեղ կան։ Ես նման մոտեցումը սխալ և խտրական եմ համարում», — հայտարարել է NEWS.am-ի զրուցակիցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում