«Շուրջ մեկ տարի դատարանը քննել է մի վարույթ, որում չկա հանցանք, չկա հանցագործություն կատարած անձ, չկա փաստացի վկա, չկա տուժող, ոչինչ չկա». Էդգար Ղազարյան. Aravot.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ «ՍԴ գործով» դատական նիստը։
Եզրափակիչ ելույթով սկզբում հանդես եկավ պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Պաշտպանության կողմը վիճարկում է Էդգար Ղազարյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը և գտնում է, որ վերջինիս արարքը չի պարունակում քրեական հանցակազմ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այս գործն, ըստ էության, այն մասին է, որ իր պաշտպանյալը քննադատական խոսքի ձևով կատարել է որոշակի գործողություններ, որոնք համապատասխանում են քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով սահմանված հատկանիշներին։
«Պաշտպանության կողմի վարկածը հետևյալն է. Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է՝ 1. հանցակազմ չունեցող խոսքի համար, 2. խտրական ձևով, 3. քաղաքական շարժառիթներով»,- ասաց պարոն Մելիքյանը և մանրամասն հիմնավորեց այս պնդումները։ Նա դատարանին դիմեց, որպեսզի կայացվի արդարացման վերդիկտ։
Էդգար Ղազարյանն իր եզրափակիչ ելույթում վերահաստատեց իր պաշտպանի միտքը, որ այս վարույթն ամբողջությամբ հեռու է իրավաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ «Ես շատ եմ ցավում, որ հանրային մեղադրողը այս վարույթով հանիրավի ծանրաբեռնել է դատարանին, և դատարանը ստիպված է եղել շուրջ մեկ տարի կանոնավոր նիստերի միջոցով քննելու մի վարույթ, որում չկա հանցանք, որում չկա հանցագործություն կատարած անձ, որում չկա փաստացի վկա, որում չկա տուժող՝ ոչինչ չկա։
Միակ բանը, որ օգուտ է եղել այս վարույթի ընթացքում, իմ իրավական գիտելիքների հարստացումն է, որ ես ստիպված եմ եղել ուսումնասիրել իրավական ակտեր, դատարանների որոշումներ, վճռաբեկ դատարանների որոշումներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ։ Այն, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է և պայմանավորված է բացառապես իմ քաղաքական գործունեությամբ, ինձ համար անվիճելի ճշմարտություն է»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ դատարանին նաև հիշեցնելով, որ դեռ նախնական դատական լսումների ժամանակ պաշտպանության կողմը նույնիսկ միջնորդություն էր ներկայացրել վարույթը կարճելու վերաբերյալ, որովհետև ակնհայտ էր, որ չկային տվյալ պահին վարույթը նախաձեռնելու իրավական հիմքեր։
«Եվ ես կարծում եմ, որ հիմա, այս փուլում, երբ, ըստ էության, ավարտվում են դատական լսումները և քրեական դատավարության օրենսդրությունը հնարավորություն է տալիս վարույթ իրականացնող մարմնին, այդ թվում՝ դատարանին, վարույթի ցանկացած փուլում կայացնելու վարույթը կարճելու մասին որոշում, ես կարծում եմ, որ մինչև արդարացման վերաբերյալ մեր լեգիտիմ ակնկալիքին հասնելը այս վարույթը նախ ենթակա է կարճման, որովհետև օրենսդրությամբ այն առհասարակ չպետք է նախաձեռնվեր»,- ասաց Էդգար Ղազարյանը և սկսեց ներկայացնել հիմնավորումները։ Սակայն որոշ ժամանակ անց դատարանն ընդհատեց նրան և, տեղեկացնելով, որ դատարանը այլ դատական նիստ էլ ունի, այսօրվա նիստը հետաձգեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում