211652_close_icon
views-count8190 դիտում article-date 19:59 30-09-2022

Ինչի՞ պիտի իմ տղեն գնա պատերազմ, որ մի քյոռ գյուլա էլ գա կպնի. իմ տղու տեսած սարը Կուրշավելի կուրոռտն ա էղել, խի՞ պիտի իմ տղեն չոլում վրանի մեջ քնի

Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

_Ինչի՞ պիտի իմ տղեն գնա պատերազմ, որ մի քյոռ գյուլա էլ գա կպնի։
Իմ տղու տեսած սարը Կուրշավելի կուրոռտնա էղել, խի պիտի իմ տղեն չոլում վրանի մեջ քնի։
_Դու գործարան ունես, հյուրանոց ու ռեստորան ունես, բազմաթիվ տներ ունես, էդ ունեցվածքդ քեզնից հետո ու՞մ ես թողնելու։
_Ում պիտի թողեմ, տղուս եմ թողելու, էդ ինչ կապ ունի։
_Իսկ որ թուրքը երկիրը գրավեց երկիրը, էդ ունեցվածքդ խլեց, խ...ս է՞ս թողելու տղուդ, բա գյուղում մի հարկանի կիսախարխուլ տուն ու 2 կով ունեցողի տղեն, պարտավոր ա՞ գնա կռվի, նաեւ քո գործարանը պաշտպանելով մեռնի, էն ժամանակ երբ, քո տղեն Կուրշավելում կայիֆավատ լինի՞։

Բա կանչի 5 զոհվածի ընտանիք, ու 5 պատերազմին ձեռ ու ոտ կորցրած տղու ու գործարանիդ 50%ը գրի իրանց անուներով, ամեն մեկը կդառնա քո գործարանի 5% փայատեր, ու ամիսը մի 2֊3000$ եկամուտ կստանա։

Քո Կուռշավելում հանգստացող տղեն կաշխատացնի իրա գործարանը ու ամեն ամիս կվճարի իրա փոխարեն իրա գործարանը թշնամուց պաշտպանողներին, այ դա արդար կլինի։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր