211652_close_icon
views-count2587 դիտում article-date 17:51 22-10-2026

Աննա Վարդապետյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը

Թբիլիսիում Իրակլի Կոբախիձեի և Աննա Վարդապետյանի հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։

Ըստ Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության՝ կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը իրավական ոլորտում, ինչպես նաև ընդգծվել է համատեղ ջանքերի նշանակությունը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի երկկողմ այցերի դինամիկային՝ նշելով, որ կանոնավոր երկխոսությունը նպաստում է հարաբերությունների հետագա խորացմանը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ նյութեր