211652_close_icon
views-count1087 դիտում article-date 20:45 07-02-2026

Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել

 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել: 

«Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի նոր էջից և ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքները»,- ասել է Կոբախիձեն: 

Նա նաև կարևոր է համարել Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի և արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ:

Նմանատիպ նյութեր