Լիահույս եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի միկրոբլոգում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ:
«Իրակլի Կոբախիձե, սրտանց շնորհավորում եմ ձեզ նշանակման կապակցությամբ: Լիահույս եմ, որ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների, ամուր բարեկամության և ժողովրդավարական գաղափարների վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել»,- գրել է նա: