211652_close_icon
views-count2506 դիտում article-date 11:27 21-10-2026

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:

«ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասաց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:

ԱԱԾ-ից ևս մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկել ենք, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր