2583 դիտում
15:40 16-01-2014
Ադրբեջանցի «դարձրած» պարսիկ մեծանուն գրող Նիզամի Գյանջևիին ադրբեջանցի «գիտնականները» հիմա էլ քրդական արմատներ են կցում
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, որ մինչ օրս հայտարարում էր, թե միջնադարյան անվանի պարսիկ գրող և մտածող Նիզամի Գյանջևին ադրբեջանական արմատներ ունի, երեկ էլ հայտարարել է, թե Գյանջևին քրդական արմատներ ունի:
Ադրբեջանի գրականության ինստիտուտի գիտական հարցերով բաժնի տնօրեն Թեյմուր Քերմիլին հայտարարել է, թե փաստեր կան, որ «Լեյլի և Մաջնուն» պոեմում նշվում է, որ Նիզամիի մայրը քրդական արմատներ ունի: Նիզամին իբրև թե իրեն «սիրկե» է անվանել՝ նկատի ունենալով մոր քրդական աչմատներ ունենալոը, իսկ հորը՝ «բալ»՝ նկատի ունենալով նրա թուրքական արմատները:
Այս ամենից ադրբեջանցի «գիտնականը» «հանճարեղ» եզրակացություն է արել, ըստ որի թուրք հայր և քուրդ մայր ունենալով՝ Նիզամին համարվում է ադրբեջանցի:
Նիզամի Գյանջևիի արմատների շուրջ վիճաբանությունները մինչ օրս չեն դադարել: Իրանը պնդում է, որ մեծն գրողը պարսիկ է և ծնվել է Իրանի Գյանջա քաղաքում, իսկ ադրբեջանցիները հայտարարում են, թե նա ադրբեջանցի է:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
07:39 25-05-2024
Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
853 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1318 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
865 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել