Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա. Sputnik Արմենիա
Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։
1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։
Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել էր ականի վրա։ Նա տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր։