ՀԷՑ–ից ազատվել են այն աշխատակիցները, որոնք ներգրավված են եղել առերևույթ մեքենայությունների մեջ. Ռոմանոս Պետրոսյան
News.am-ը գրում է․ ՀԷՑ–ից ազատվել են բացառապես այն աշխատակիցները, որոնք ստորին օղակներից մինչև ամենավերին օղակներ, ուղիղ կամ անուղղակիորեն ներգրավված են եղել ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դատարաններն անվավեր են ճանաչում ՀԷՑ–ի շուրջ 3 տասնյակ աշխատակիցների ազատման հրամանները և հօգուտ ազատված աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։
«Երկրորդը, ազատվել են այն մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում և առնվազն իմ և իմ թիմի հայեցողական վստահությունը չեն վայելել։
Երրորդը, այո, մի քանի տասնյակ դատական գործեր կան վիճարկելու այդ ազատումները, բայց չունենք գեթ մեկ վճիռ, որով դատարանը վերականգնման վճիռ է կայացրել; Բոլոր դեպքերում որոշակի փոխհատուցման վճիռներ են կայցվել՝ հօգուտ մեր քաղաքացիների։ ՀԷՑ–ից ազատված քաղաքացիներն էլ մեր քաղաքացիներն են և պետությունը հանձնառու է նրանց համար։ Մենք բոլոր վճիռները բողոքարկել ենք վերաքննիչ ատյաններում»,–ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում