4977 դիտում
20:46 24-06-2021
Մեր նախարարությունում աշխատում են դաշնակցականներ, նրանց զավակներ, ԲՀԿ-ականների հարազատներ, որոնք իրենց պարտականությունների մեջ չեն թերանում. Ռոմանոս Պետրոսյան. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Երեք տասնյակ պարիսպ, շենք-շինություն, կցակառույց ապամոնտաժվել է: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը: Ասաց, որ ահռելի միջոցներ են պետք շուրջ 1650 այդպիսի շենք-շինություն ապամոնտաժելու եւ հեռացնելու համար:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, աշխատանքները շարունակելու են, քանի որ այդ ապօրինի շենք շինություններն ուղղակիորեն ազդում են Սեւանի էկոհամակարգի վրա: Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցին՝ Շրջակա միջավայրի նախարարությունո՞ւմ էլ են սկսվել բռնաճնշումներ աշխատակիցների նկատմամբ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը հերքում է նման տեղեկատվությունը եւ որ իրենց նախարարությունում աշխատում են «կարկառուն դաշնակցականներ, նրանց զավակները, ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հարազատներ, որոնք նորմալ աշխատում են եւ իրենց պարտականությունների մեջ չեն թերանում:
Նախընտրական կամ ընտրական գործընթացում մեր նախարարությունում որեւէ մեկը, որեւէ մեկին ոչինչ չի ասել»: Հարցին, փորձում եք Կոտայքի մարզում համայնքապետերի վրա ճնշումներ գործադրել քաղաքական հայացքների համար, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց՝ նման բան գոյություն չունի, «որպես Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար՝ իմ քաղաքական գործունեությունը խարսխված է Կոտայքի մարզում իր ենթադրյալ բաղադրիչներով, ես գործում եմ իմ լիազորությունների շրջանակներում»: Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ նաեւ այն համայնքապետերին, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում սատարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերին:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
2606 դիտում
07:59 08-07-2015
Արմեն Աշոտյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ որոշ դաշնակցականներ էլ պաշտոն կստանան. ՀԺ
Այս բաժնից
865 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ
796 դիտում
19:03 25-11-2024
Քննարկվել է պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը