211652_close_icon

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 3 օր է՝ ՀԷՑ-ի աշխատակիցները 24 ժամ ռեժիմով, չնայած սառնամանիքին, աշխատանքներ են իրականացնում «Վարդաշեն» ենթակայանում՝ էլեկտրամատակարարումը վերականգնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2755 դիտում article-date 13:05 29-12-2025
Արդեն 3 օր է՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 60-ից ավելի աշխատակիցներ, հատուկ մասնագետներ, էլեկտրամոնտյորներ 24 ժամ ռեժիմով, սառնամանիքի պայմաններում աշխատանքներ են իրականացնում Էրեբունի վարչական շրջանում գործող «Վարդաշեն» ենթակայանում, որտեղ օրեր առաջ պայթյուն էր տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեծ թվով շենքեր, սեփական տներ, խանութներ, ուսումնական հաստատություններ, խաչմերուկներում եղած լուսակիրներ անջատվել ու հոսանքազրկել էին։

ՀԷՑ-ի աշխատակիցները ոչ թե վերանորոգում են, այլ կարելի է ասել զրոյից հավաքում են նոր ենթակայան, իսկ դա բավականին ծանր և երկար աշխատանք է պահանջում, բայց ՀԷՑ-ականները նույնիսկ առանց ընդմիջման անում են անհնարինը, որպեսզի օր առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն 2 անգամ նշված վայր է ժամանել Ռ. Պետրոսյանը, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով տեղում իրավիճակը հասկանալու համար ժամանել է քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:

Նշված հատվածում երթևեկությունը Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի վայրում աշխատող ՀԷՑ-ի աշխատակիցները նշում էին, որ փորձում են գոնե այսօր էլեկտրամատակարարումը ժամանակավորապես վերականգնել, իսկ մինչ այդ ենթակայանի մեջից դուրս են բերում մոխրի վերածված հատուկ բաշխիչ արկղերը, որոնց թիվն անցնում է 20-ը, փոխարենը տեղադրվելու են նորերը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր