Աբովյան քաղաքի հազարավոր բնակիչներ նորից ահազանգում են․ «Մի՞թե իշխանափոխություններն անզոր են պաշտպանելու աբովյանցիների անվտանգ ապրելու իրավունքը, թե սպասում են մի օր «Բենզինների խաչմերուկում» պայթի «Արտ Պետրոլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը. ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Աբովյան համայնքի բնակիչները նորից ահազանգում են, այն մասին, որ Աբովյան քաղաքի Սահամանդրության հրապարակում՝ ժողովրդին հայտնի բենզիների խաչմերուկում, ժամանակին օտարվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողամասեր, որոնք հետագայում դարձել են բենզալցակայաններ և իսկական պատուհաս բնակիչների համար։
Սակայն, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի կողմից գործադրած ջանքերի շնորհիվ նշված բենզալցակայանների գործունեությունները դադարեցվել են այնքան ժամանակ մինչև ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի ապահովման միջոցի բավարարումը, որի հիման վրա նշված տարածքում Աբովյանի համայնքապետարանի կողմից «Արտ Պետրոլ» ՍՊԸ-ին տրվել է հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն:
Բնակիչները ահազանգում են, որ ՀՀ վարչական դատարանի որոշման հիման վրա «Արտ Պետրոլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող բենզալցակայանը չի համապատասխանում նորմատիվային պահանջներին և իրական վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար:
Բացի այդ, հարց է առաջանում, թե ինչ պայմաններում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող տարածքները համայնքի կողմից սեփականության իրավունքով փոխանցվել այլ անձանց, երբ այդ տարածքները սեփականության իրավունքի փոխանցման /օտարման պահին հանդիսացել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողամասեր:
Հետևաբար, համայնքի բնակիչները հրավիրում են բոլոր պետական մարմինների ուշադրությունը՝ ուսումնասիրելու և պարզելու Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողամասերի օտարման գործընթացի համապատասխանությունը օրենքին, միաժամանակ խնդրում են նաև պատկան մարմիններից հրատապ միջոցներ ձեռնարկել «Արտ Պետրոլ» ՍՊԸ-ի կողմից Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում դատարանի որոշման հիման վրա շահագործվող և ժողովրդի համար պատուհաս դարձած բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու և օրենքի խախտմամբ օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 15-ին Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում» էին հավաքվել մի քանի աբովյանցիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի հասցեին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մեր Աբովյան քաղաքը՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և վերջինիս աշխատակազմի շնորհիվ, էս «Բենզինների» փողոցը փրկվեց ամեն պահի «ատոմային ռումբի» պայթյունից։
Ամիսներ առաջ տեսանք, ու աբովյանցիների գրեթե 90 տոկոսից ավելին ողջունեց այն քայլերը, որ քաղաքապետ Է. Բաբայանը իրականացնում է քաղաքում կանաչ գոտիների պահպանման և նորերի ստեղծման, խաղահրապարակների վերանորոգման և նորերի կառուցման ուղղությամբ։
Վերջին տարիներին Աբովյանում այնքան ճանապարհներ են վերադարձվել հետիոտներին, որ հիմա էլ չունենք այն մտավախությունը, որ հետիոտնի համար նախատեսված քայլելու տեղերը զավթված լինելու պատճառով ստիպված ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհներով էինք քայլելու, ինչի պատճառով էլ բազմաթիվ վրաերթեր էին տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական։
Հիմա Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկը» մաքրվեց․ ապամոնտաժվեցին բենզա-գազալցակայանները, սննդի կետերը, և այդ տեղում հիմա տեսնում ենք, թե քաղաքապետարանը ինչպես է բարեկարգում տարածքը։ Տնկվել են ծառեր, ստեղծվել են կանաչ սիզամարգեր։
Իսկ ահա երբ հերթը հասել է բենզալցակայանի ապամոնտաժմանը, որը մեր կարծիքով նույնպես իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, այդ «կալոնկի» տերը դիմել է վարչական դատարան, ու այդ դատարանի դատավոր Արթուր Ավագյանը, առանց հաշվի առնելու աբովյանցիների մտահոգությունը, որոշում է կայացրել, որ մինչև դատական վճիռը այն չպետք է ապամոնտաժվի։
Հիմա հարց ենք ուղղում սույն դատավորին ու այդ բենզալցակայանի տերերին․ դուք ձեր ընտանիքով կապրե՞ք այդ բենզալցակայանի հարևանությամբ։ Իհարկե՝ ո՛չ։
Հո ձեր ընտանիքի անդամները ամեն անգամ գլուխները բարձին դնելիս ողջ գիշեր տագնապի մեջ չեն մնալու, թե ուր որ է պայթյուն է տեղի ունենալու։ Իսկ որ նման պայթյուններ թե Երևանում, թե մարզերում բազմաթիվ անգամներ են տեղի ունեցել՝ դա փաստ է։
Ապա «մեծն» դատավորը լավ կաներ հաշվի նստեր ժողովրդի կարծիքի հետ և որոշումը կայացներ ի շահ ժողովրդի, այլ ոչ թե մի քանի հոգու։
Դատավորն իր կայացրած վճռով գրեթե ամեն օր անեծքների է արժանանում, իսկ այսօր այստեղ ավելի շատ մարդ կլիներ․ պարզապես սա որպես նախազգուշացնող ակցիա է պատասխանատու մարմիններին, որպեսզի նախ Աբովյան քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ վայրերից մեկը փրկեն այդ պատուհաս դարձած բենզալցակայանից, այնուհետև վստահ ենք, որ Աբովյանի քաղաքապետարանը, ինչպես ապամոնտաժված մյուս բենզալցակայանի տարածքն է բարեկարգել, սա էլ կանի, բայց դատավորի մի ոչ ճիշտ որոշումը որոշ ժամանակով հետաձգել է այդ բարեկարգումը։
Նաև որոշել էինք բազմաթիվ աբովյանցիներով կաթվածահար անել երթևեկությունը Աբովյան քաղաքի այս հատվածում, բայց վերջին պահին որոշեցինք չդիմել այդ կտրուկ քայլին՝ հույս ունենալով, որ «դատավորն ապրած կենան» իր որոշումը կբեկանի։
Եթե դատավորը ի շահ ժողովրդի որոշում չկայացնի, հետո թող չասի, թե այսքան անեծքներ որտեղից թափվեցին իր գլխին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում ասելով, որ իրենց անվտանգությունը կարծես թե մշուշով է պատվել, քանի որ Աբովյանում հայտնի «ատոմային ռումբերի խաչմերուկ» անունը ստացած հատվածում ոչ բոլոր բենզալցակայաններն են ապամոնտաժվել, մինչդեռ մեծ թափով Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը լծվել էին այդ գործին։
Փետրվարի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված հատվածում գտնվող մեծ թվով աբովյանցիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Տարիներ առաջ ականատես եղանք, թե Երևանում, թե մարզերում ինչքան արտակարգ դեպքեր տեղի ունեցան բենզագազալցակայաններում, երբ պայթյուն-հրդեհների հետևանքով մարդիկ տուժեցին, այդ թվում եղան ողբերգական ելքով։
Ամեն օր ահը սրտներումս ենք այդ հատվածով անցել, մտածելով թե Աստված չանի էստեղ էլ նման դեպքեր լինեն, թե չէ ով է պատասխան տալու, բայց հետո դիմեցինք Կոտայքի մարզպետարանին, Աբովյանի քաղաքապետարանին, Կառավարությանը, մի քանի անգամ թեժ գիծ են զանգահարել խնդրել, որպեսզի էս վտանգները ապամոնտաժեն։ Երկար ու ձիգ տարիներ հետո ականատես եղանք, թե ինչպես են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը իր աշխատակազմի հետ ընդառաջելով մեր՝ բնակիչներիս խնդրանքին, սկսեցին մի իսկական լավ գործ։ Այդ բենզալցակայանները, որոնց մեծ մասը կարելի է ասել անգամ վերածվել էր գարշահոտի, քանի որ դրանց հետևի հատվածներում, որտեղ կանաչ գոտիներ էին, օգտագործվում էր երբեմն որպես զուգարան, գրեթե հիմնական բենզալցակայաններն ու սննդի կետերը ապամոնտաժվեցին և հույսով սպասում էինք, որ մյուս 1-2 բենզալցակայանները նույնպես կապամոնտաժվի, սակայն 2 օր է երկարատև դադարից հետո նշված բենզալցակայանը նորից սկսել է շահագործվել։ Հետաքրքիր է, ո՞վ է թույլ տվել, իսկ այդ թույլ տվողը մարմինի ո՞ր մասով է մտածել։ Եթե էդպես է ապա այդ թույլտվություն տվողին խորհուրդ ենք տալիս գա ու հենց էդ բենզալցակայանների մոտ բնակություն հաստատի։ Տեսնենք ինչ դիրք կնդունի այդ դեպքում։ Մենք պահանջում են Կոտայքի մարզպետից, Աբովյանի քաղաքապետից, որպեսզի այդ բարի գործը մինչև վերջ ավարտին հասցնեն, հակառակ դեպքում Աստված մի արասցե ամեն պահի վտանգը մեր աչքի առաջ է»։
Լուսանկարն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։