35823 դիտում
14:18 21-10-2024
Աբովյանցիներն ասում էին․ «Մեր քաղաքապետի շնորհիվ Աբովյանն ազատագրվում է «ատոմային ռումբերից»․ փոխարենը ավելանում են կանաչ գոտիներնն ու խաղահրապարակները․ իսկ «բենզինների խաչմերուկում» ամեն ինչ կլինի անվտանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Վերջին 4-5 տարիների ընթացքում Աբովյան քաղաքը նոր շունչ է առնում։ Ստեղծվել ու շարունակում են ստեղծվել նոր խաղահրապարակներ, կանաչ գոտիներ և որ ամենակարևորն է՝ քաղաքը մաքրվում է ապօրինի կառույցներից, քաղաքը, ժողովրդի լեզվով ասած, ազատագրվել ու շարունակում է ազատվել կանաչ գոտիներում, հետիոտների համար անցման վայրերում տարիներով կառուցված քարե շինություններից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը այցելել էին Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ, ժողովրդին հայտնի՝ «բենզինների խաչմերուկ»։
Տևական ժամանակ է՝ աբովյանցիները իշխանություններից պահանջում էին, որպեսզի իրենց քաղաքը Երևանի նման մաքրեն տարատեսակ պայթյունավտանգ բենզալցակայաններից, ովքեր դեռ տարիներ առաջ ստեղծել էին այդ բենզալցակայանները, թե կանաչ գոտիների, թե հետիոտների համար նախատեսված մայթերի հաշվին։
Աբովյանի քաղաքապետարանը ընդառաջել էր բնակիչների արդարացի պահանջին և սկսկվել էր գործընթաց՝ այդ պայթունավտանգ բենզալցակայանները ապամոնտաժելու ուղղությամբ և այսօր բենզալցակայաններից մեկի սեփականատերը, ընդառաջելով Աբովյանի քաղապետարանի հորդորներին, ինքնակամ սկսեց ապամոնտաժման աշխատանքները։ Տեղում այն վերահսկվում էր Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարների կողմից, իսկ քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար ծառայություն էին իրականացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։
Հասարակական կարգը ապահովելու համար ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին այս պահին խոսել տեսախցիկի առաջ, ասում էին․
«Շատ ճիշտ և խրախուսանքի արժանի գործ է անում մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։ Թե չէ ինչի՞ էր նման, էն մութ ու ցուրտ տարիներին ծառերը կտրեցին, տեղը էս մահաբեր բենզալցակայանները ստեղծեցին, էլ չենք ասում, որ մայթերն էլ գրավեցին։ Երբ Հանրապետության որևե մի մարզում բենզալցակայանի պայթյունի մասին տեղեկություններ էինք ստանում, խաչակնքվում էինք, որ լավա էստեղ նման դեպքեր դեռ տեղի չեն ունեցել, բայց դե ամեն պահի վտանգը աչքներիս դեմն էր։ Ուշացած, սակայն շատ ճիշտ որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետարանը, ինչը առաջին հերթին բխում է հենց մեր՝ քաղաքացիներիս շահերից։ Թող ոչ ոք չփորձի հակադարձել, թե բիզնեսը վերացնում է։ Էդ բիզնեսը կարան Աբովյանի տարածքում այնքան շատ ամայի տեղեր կան, էդտեղ ստեղծեն, այլ ոչ թե բազմաբնակարանային, ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոց, մանկապարտեզ, առողջապահական հիմնարկների, մի խոսքով Աբովյանի ամենամարդաշատ վայրերից մեկում ստեղծեին։ Էլ չենք ասում, որ Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանն էլ մոռացության էր մատնվել, քանի որ եթե սովետական տարիներին բոլորը, այդ թվում՝ զբոսաշրջիկները, գիտեին, որ սա Աբովյանի արձանն է, հիմա այս հատվածը որպես ճանաչողական վայր նշում են «բենզինների խաչմերուկ»։ Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին և կյանքի են կոչում մեր՝ աբովյանցիներիս, անվտանգության երաշխիք հանդիսացող նախաձեռնությունը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկը» կարելի է համարել «պալիգոն»։
Օգոստոսի 20-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«Մենք նախանձում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու պատճառը ոչ թե, որ նա մեր քաղաքապետից լավն է, այլ պարզապես Երևանը մաքրում է իրենից լուրջ վտանգ ներկայացնող բազմաբնակարանային շենքերի, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների հիվանդանոցների տարածքներին մոտ գտնվող բենզալցակայաններից։
Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանում այս ամենը վերացրել, հետո կանաչապատել ու այն վերադարձել են ժողովրդին։ Սովետական տարիներին Աբովյան քաղաքի այդ հատվածը նույնպես համարվում էր քաղաքի ամենաբարեկարգ ու անվտանգ վայրերից մեկը, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո մայթերի, կանաչ գազոնների ու մեր անվտանգության հաշվին սնկի նման բենզալցակայաններ տեղադրեցին ու տարածքը, որ սովետական տարիներին կոչվում էր Աբովյանի շրջանաձև խաչմերուկ, հիմա կոչում են «Բենզինների», բայց մենք էլ ավելացնում ենք «ատոմային ռումբերի կալցավո», քանի որ չկա երաշխիք, որ մի օր էդ անտեր բենզալցակայաններից մեկը չի պայթի։
Մենք գիտենք նաև, որ անվտանգության ոչ մի կանոն չի պահպանվում, իսկ բենզալցակայանների տերերը շատ հատվածներ զավթել են։
Հասկանում ենք, խառը ժամանակներ էր, ով ինչ ուզում անում էր։ Ինչպես ժողովուրդն է ասում «շունը տիրոջը չէր ճանաչում» ու այդ տարիներին որոշ մարդիկ մեր քաղաքի սրտում, Խաչատուր Աբովյանի կիսանդրու չորս կողմը կարելի է ասել «ականապատել են»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Այդ խառը ժամանակահատվածները հիմա պատմություն են դարձել։ Ամբողջ աշխարհը պայքարում է, որպեսզի նման բենզագազալցակայաններ բազմաբնակարանային շենքերի, հիվանդանոցների, մանկապարտեզների, ընդհանրապես մարդաշատ վայրերին մոտ չլինեն, իսկ մեզ մոտ՝ Աբովյանում, կարծես դեռ քարե դար է։ Մենք գիտենք, որ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետարանի ողջ անձնակազմը քանի ամիս է պայքարում են, որպեսզի այդ բոլոր անօրինական օգտագործվող բենզալցակայանները վերացվեն և մայթերն ու կանաչ գոտիները վերադարձվի ժողովրդին, բայց միչև այս պահը մեզ համար գաղտնիք է, թե ինչն է պատճառը, որ «սայլը տեղից չի շարժվում», իսկ մեր իշխանությունները ասում են, թե մենք պետք է քայլենք Եվրոպական չափանիշներով, բա Եվրոպայում նման բան կլիներ։
Նախ թույլ չէին տա, իսկ եթե լիներ, կառուցապատողին մի «չալաղաջ» գումարով կտուգանեին, հետ էլ կպարտավորեցնեին, որպեսզի իր հաշվին ապամոնտաժեր ու տարածքը բերեր նախկին տեսքին, իսկ մեզ մոտ իշխանությունների հետ «մուկն ու կատու» են խաղում։ Էլ չենք ասում, որ նշված հատվածում քանի անգամ ավտովթարներ են տեղի ունեցել և այդ ավտոները հայտնվել են բենզալցակայանների տարածքում։ Երջանիկ պատահականություն է, որ պայթյուն, բռնկում տեղի չի ունեցել, բայց դե հո ամեն անգամ պապը փլավ չի ուտի։
Մենք խնդրում ու պահանջում ենք Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Աբովյանի խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի օր առաջ վերացնեն այդ պատուհաս դարձած «ատոմային ռումբերը»։
Անհրաժեշտության դեպքում էլ հենց տերերին պարտավորեցնեն, որ իրենց «եփած բորշչը իրենք էլ ուտեն»։
Խնդրի վերաբերյալ ֆոտոլրագրողը զրուցել էր Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի հետ, ինչը ներկայացնում ենք տեսանյութով։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը