211652_close_icon
views-count2362 դիտում article-date 17:47 28-04-2026

Ավտովթար՝ Երևանում. 40-ամյա վարորդը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, Մյասնիկյան պողոտայում «BMW»-ով բախվել է եզրաքարին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 40-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր