Խոնավ սենյակներում ու անորոշության մեջ ապրող Բյուրեղավանի հանրակացարանի մի շարք ընտանիքներ զրկվել են սոցիալական նպաստից, որն իրենց համար վերջին հնարավորություն էր հոգալու ամենատարրական կարիքները և պահելու երեխաներին դպրոցում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող 4-րդ հանրակացարանում բնակվող սոցիալապես անապահով մի շարք ընտանիքներ վերջին օրերին հայտնվել են առավել ծանր իրավիճակում․ նրանցից մի մասի սոցիալական նպաստը կտրել են։ Մինչդեռ այդ ընտանիքների համար նպաստը պարզապես գումար չէր, այլ գոյատևման հիմնական միջոց, որով նրանք կարողանում էին գոնե հոսանքի վճարումները կատարել, խանութներում կուտակված պարտքերը փակել և նվազագույն պայմաններ ապահովել իրենց երեխաների համար։
Հանրակացարանում տիրող պայմանները, ըստ բնակիչների, տարիներ շարունակ անմխիթար են։ Տներում մշտապես խոնավություն է, պատերը ծածկված են բորբոսով, հաճախակի են մկների հայտնվելը, իսկ բնակարանների չափերը որևէ կերպ չեն համապատասխանում այնտեղ ապրող ընտանիքների թվին։ Չնայած այս ամենին՝ այստեղ ապրում են բազմազավակ և միայնակ ծնողով ընտանիքներ, որոնց մեծ մասը չունի այլ բնակության վայր կամ կայուն եկամուտ։
Մեր զրուցակիցներից մեկը՝ Աննա Դավթյանը, միայնակ մայր է, ով մեծացնում է երեք անչափահաս, մանկահասակ երեխաների։ Նրա խոսքով՝ վերջերս իր ընտանիքի նպաստը կտրել են՝ պատճառաբանելով, որ երեխաներից մեկի դպրոցական բացակայությունները շատ են եղել։ Աննա Դավթյանը պնդում է, որ որևէ մեկը անգամ չի փորձել պարզել բացակայությունների իրական պատճառը։
«Ոչ ոք չի հարցրել՝ ինչու է երեխան բացակայել դպրոցից։ Գուցե հագուստ չուներ, գուցե հիվանդ էր, գուցե պարզապես հնարավորություն չի եղել։ Բայց դրա համար ամբողջ ընտանիքի նպաստը կտրելը արդա՞ր է»,– հարցնում է միայնակ մայրը՝ ընդգծելով, որ այդ գումարը իր երեխաների համար կենսական նշանակություն ուներ։
Նման իրավիճակում է հայտնվել նաև մեր մյուս զրուցակից ընտանիքը, որը բնակվում է ընդամենը 13 քառակուսի մետր մակերես ունեցող սենյակում։ Այդ փոքր տարածքում ապրում են վեց անչափահաս երեխաներ։ Ընտանիքի անդամների խոսքով՝ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդպիսի պայմաններում ապահովել երեխաների նորմալ զարգացումն ու առողջությունը, իսկ այժմ՝ առանց նպաստի, իրավիճակն ավելի է ծանրացել։
«Մեր ամբողջ կյանքը այս սենյակի մեջ է անցնում։ Երեխաները սովորում են, քնում, ապրում նույն տեղում։ Նպաստը գոնե մի փոքր օգնում էր, հիմա դա էլ չկա»,– ասում է ընտանիքի մայրը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ։
Նպաստից զրկվածների թվում է նաև մեկ այլ ընտանիք, որը խնամում է երկու անչափահաս երեխաների։ Նրանց դեպքում ևս որևէ հիմնավոր բացատրություն, ըստ զրուցակցի, չի ներկայացվել, իսկ որոշումը կայացվել է առանց ընտանիքի իրական սոցիալական վիճակը տեղում ուսումնասիրելու։
Բյուրեղավանի հանրակացարանի բնակիչները վստահ են՝ սոցիալական աջակցության համակարգը պետք է ոչ թե ձևական ցուցանիշներով, այլ իրական մարդկային իրավիճակներով առաջնորդվի։ Նրանք ընդգծում են, որ նպաստի կտրումը նման պայմաններում ապրող ընտանիքների համար կարող է ունենալ անդառնալի հետևանքներ՝ խորացնել աղքատությունը, երեխաներին զրկել կրթությունից և առողջ կյանքի հնարավորությունից։
Բնակիչները սպասում են պատասխանատու մարմինների արձագանքին և ակնկալում են, որ նրանց խնդիրները կլսվեն, իսկ ընդունված որոշումները կվերանայվեն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ընտանիքի իրական սոցիալական վիճակը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։