211652_close_icon
views-count14682 դիտում article-date 10:08 10-02-2015

Արմավիրի ճանապարհին բախվել են «Գազել»-ն ու «06»-ը. «Գազել»-ը հայտնվել է բենզալցակայանի տարածքում. կա վիրավոր, «մեծն» քննիչները 2 ժամ է՝ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Արման Վարդումյանի վարած Վազ 2106 մակնիշի 42 ԼՍ 496 համարանիշի և 59-ամյա Հովակիմ Մկրտչյանի վարած Գազ 322132 մակնիշի 3035 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթին տնկված եղևնուն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին օգնություն ցուցաբերող քաղաքացիներն ասում էին, որ «Գազել»-ը սպասարկում է Երևան-Արմավիր երթուղին, որի մեջ եղել է15 ուղևոր: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: 2 ժամից ավելի է՝ վթարի վայրում սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը ու միայն մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի միջամտության արդյունքում ժամանեցին «մեծն» քննիչները, ովքեր իրենց ուշացումը պատաճառաբանում էին նրանով, թե իբրև ուշ են տեղեկացվել, մինչդեռ ֆոտոլրագրողի ներկայությամբ 3 անգամ ՃՈ տեսուչը հեռախոսով հայտնեց նրանց վթարի մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր