211652_close_icon
views-count2395 դիտում article-date 22:35 29-04-2026

Վրաերթ՝ Գյումրի քաղաքում․ թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 11 փողոցում՝ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Նառա Ս․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մարտին Կյուրեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Դավիթ Մարկոսյանը և կրտսեր պարեկ Արմեն Հարությունյանը։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված անչափահասի ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր