Ի՞նչ է մտածում ոստիկանության Կոտայքի բաժնի պետը. մեկ գիշերում Աբովյանում թալանել են մի քանի «Mercedes»-ներ
Մարտի 6-ին մի քանի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 08:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Ռաֆայել Պ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել նույն թաղամասի բնակիչ 41-ամյա Գրիշա Պ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի ետնամասում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի բաժին դարձյալ ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ 31-ամյա Արսեն Ս.-ից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված՝ իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով նշված գողությունների փաստով փաստաթղթեր է կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Աբովյան քաղաքում տեղի են ունենում անձնական ունեցվածքի գողության դեպքեր, և մեծ մասը մնում է չբացահայտված, ինչը պետք է մտահոգի ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանին և ոչ միայն ուժեղացնեն պայքարը հանցագործությունների բացահայտման, այլ նաև դրանց կանխման ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։