56151 դիտում
18:16 06-12-2018
Արտակարգ դեպք Երևանում. մեկ գիշերում մայրաքաղաքում թալանել են մի քանի գոլդ համարանիշներով Porsche Cayenne-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ դեկտեմբերի 5-ին, բացառիկ տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, թե ինչպես են 3 րոպեում 2 հոգի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 39/9 շենքի բակում կայանված, նույն շենքի բնակիչ, 26-ամյա Մակիչ Օրդիյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Օրդիյանը աշխատում է «Արմլևել» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ Porsche Cayenne-ների թալանման դեպք է տեղի ունեցել նաև Արաբկիր և Կենտրոն վարչական տարածքներում:
Մաշտցի պողոտայի բնակիչ, 24-ամյա Տիգրան Գրիգորյանը ոստիկանության կենտրոնական բաժին հայնտել է, որ նույն օրը ժամը 00:30-ից մինչև ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կան անձինք Տերյան փողոցի 44 հասցեի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի 01 AT 010 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են:
Ժամը 09:15-ի սահմաններում էլ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա Սարգիս Եղիազարյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 06:30-ից մինչև 07:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի թիվ 33/ա շենքի բակում թալանել են Երևան քաղաղքի Ավան վարչական շրջանի բնակիկչ, 23-ամյա Գեղամ Ղուկասյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի 08 GT 888 համարանիշի ավտոմեքենայի առջևի 2 լուսարձակները:
Նշված փաստերով տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/05/1111897/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում 2 հոգի Արշակունյաց 39/9 հասցեի բակում մոտ 3 րոպեի ընթացքում հափշտակել էին կայանված վիճակում գտնվող Porsche Cayenne մակնիշի 80 PՏ 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։
Նշված ավտոմեքենան հաշվառված է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Մակիչ Օրդիյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի սեփականատերը վարձակալական հիմունքներով է բնակվում նշված շենքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Շենգավիթի բաժնում դեռևս տեղեկություններ չունեին, իսկ գողությունը տեսանկարահանվել էր բակում տեղադրված տեսախցիկով։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18739 դիտում
20:09 08-09-2019
Երկու օրում Երևանում թալանվել են մի քանի Porsche Cayenne-ներ, Volkswagen Touareg-ներ, Lexus-ներ և այլ ավտոմեքենաներ