211652_close_icon
views-count64706 դիտում article-date 10:47 25-03-2022

Երևանում մեկ գիշերում Արաբկիր վարչական տարածքում թալանել են մի քանի Lexus-ներ, այդ թվում՝ տնօրենների

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին Արաբկիր վարչական շրջանում  միանգամից տեղի է ունեցել Lexus մակնիշի ավտոմեքենաների թալանման դեպքեր։ 

Այդ օրը, առավոտյան Արաբկիրի ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ Ռազմիկ Ղահրամանյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Հ. Էմինի և Փափազյան փողոցների խաչմերուկում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայից գողացել են հայելիները։ 

Նշված վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Ռ. Ղահրամանյանը հայտնել է, որ գողացել են 2 Lexus-ների (որոնցից մեկը ռուսական համարանիշներով է եղել) կողային հայելիները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ղահրամանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Վանիտառ» ՍՊԸ տնօրեն։

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Արաբկիր 21 փողոցի բնակիչ Անդրանիկ Ամիրխանյանը և հայտնել, որ գողացել են նշված փողոցում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ 

Ա. Աիրխանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը  «Ամիրխանյան Շին» ՍՊԸ տնօրենն է։

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Վերին Անտառային փողոցի բնակիչ Հայկ Թարոյանը և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են։ 

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 գողությունների փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություննները բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր