22433 դիտում
15:50 17-10-2023
Երևանում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus-ներ ու Range Rover. կասկածյալներից 2-ը հարազատ եղբայրներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Երևանում «սնկի նման» ավելացել է թանկարժեք ավտոմեքենաների թալանման դեպքերը: Հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Ա. Ա.-ն և հայտնել, որ Լեռ Կամսարի փողոցի իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի 2 կողային հայելիները գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, ում Ա. Ա.-ն հայտնել է, որ 15 օր առաջ դարձյալ գողացել էին իր Lexus-ի 2 կողային հայելիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչ՝ 29-ամյա Ատոմ Ա.-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Ե.-ն:
Նույն օրը, հերթական ահազանգն են ստացել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հ. Ա.-ից, ով հայտնել է, որ Անտառային փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այս դեպքը նույնպես կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն:
Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին դարձյալ ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Ա. Գ.-ից, ով հայտնել է, որ Այգեձոր փողոցի 31 հասցեի բակում կայանված իր Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ գողությունը կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն:
Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 32-ամյա Ք. Ջ.-ն և հայտնել, որ Այգեձոր փողոցի իր տան դիմած կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը նույնպես կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն:
Նույն օրը Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 45-ամյա Ն. Մ.-ից, ով հայտնել է, որ Բաղրամյան պողոտայի իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ն. Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ արդեն 3-րդ անգամ են գողանում Range Rover -ի կողային հայելիները:
Արաբկիրի ոստիկաններն էլ պարզել են, որ գողությունը կատարել են Ատոմ Ա.-ն, Արման Ե.-ն:
Նույն օրը Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Գյուլբենկյան փողոցի բնակիչ 43-ամյա Է. Հ.-ն և հայտնել, որ գողացել են Գյուլբենկյան փողոցի 41 հասցեի բակում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ գողությունը կատարել են Ատոմ Ա.-ն և Արման Ե.-ն:
Բոլոր գողությունների փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքերի փաստերով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ և Արման Ե.-երը հարազատ եղբայրներ են
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
64667 դիտում
10:47 25-03-2022
Երևանում մեկ գիշերում Արաբկիր վարչական տարածքում թալանել են մի քանի Lexus-ներ, այդ թվում՝ տնօրենների