Պատասխանատու մարմիններն ու «Վեոլիա ջուրը» օպերատիվ արձագանքեցին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. «Արգել ՀԷԿ»-ի հարևանությամբ հոսող Հրազդան գետի այդ հատվածը փրկվեց կեղտից ու գարշահոտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մարտի 14-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ Կոտայքի մարզի «Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարի փականից ինչպես է կեղտաջուրը լցվում Հրազդան գետը, ինչը վանդալիզմ է բնության նկատմամբ։
Այսօր՝ մարտի 16-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ «Վեոլիա ջուր» ընկերությանը պարտավորեցրել են և ժամերի ընթացքում նշված ընկերության մասնագետները ժամանել են նշված վայր և Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը փակել են։
Այս պահին արդեն կեղտաջրի հոսքը Հրազդան գետ դադարեցված է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գովելի է, որ թե՛ պատկան մարմիններն ու թե՛ «Վեոլիա ջուրը» բավականին օպերատիվորեն արձագանքեցին հրապարակմանը, իսկ «Վեոլիա ջուրն» էլ, ում նկատմամբ այս դեպքի համար վարչական վարույթ է նաև կազմվել, ճիշտ կանի, որպեսզի այդ երկու փականները, որոնցից մեկն ամբողջությամբ ճաքած է, մյուսն էլ իր դարն է ապրել, փոխարինի նոր փականներով։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պարզաբանումը դեպքի վերաբերյալ․
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com լրատվամիջոցում ս․թ․ մարտի 14-ին հրապարակված ««Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը․» տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
Պարզվել է, որ ս․թ․ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ ս․թ․ մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում փականը փակվել է ու կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։
Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։
Վարչական վարույթն ընթացքի մեջ է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մեծ թվով քաղաքացիներից ահազանգեր էինք ստանում, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, ասելով՝ որտե՞ղ են ձեր կառույցների պատասխանատուները, երբ մի քանի տարի է բնության հերը կամ միտումնավոր, կամ միամտաբար անիծում են, Կոտայքի մարզի «Արգել ՀԷԿ»-ի հարևանությամբ հոսող Հրազդան գետը ապականվում է բառի բուն իմաստով։
Մարտի 14-ին, ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, չգիտես որ դատարկագլխի, բնության արժեքը չիմացողի կամ չիմացողների պատճառով դեռ սովետական տարիներից Հրազդան գետի այդ հատվածով անցնող կոյուղատարի փականի կամ վնասման, կամ փչանալու հետևանքով կեղտաջուրը ամբողջությամբ լցվում էր գետը ու ողջ տարածքում ոչ միայն գարշահոտ էր, այլ նաև կեղտի տիղմ էր առաջացել։
Բնակիչները ամենավերջին խոսքերն էին ուղղում պատասխանատուների հասցեին՝ ասելով, որ եթե օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում չվերացնեն այս ստորությունը, որը կատարվում էր բնության նկատմամբ, ապա իրենք դիմելու էին ամենակտրուկ միջոցների։ Ով էր տեսել 21-րդ դարում նման արհամարհական վերաբերմունք բնության նկատմամբ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անգամ, որպեսզի մեկ աղտոտված ջուր կամ աղբ չհայտնվի գետերում, լճերում, ծովերում, իսկ մեզ մոտ՝ Կոտայքի մարզում, նման դաժան վերաբերմունք, որ կատարվում է բնության նկատմամբ, ոչ ոք չի ուզում դրա դեմն առնել։
Ֆոտոլրագրողը հենց տեղից դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեին, հայտնաբերեին այս վանդալիզմի հեղինակին կամ հեղինակներին, ենթարկեին խոշոր չափի վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեին խնդիրը վերացնել կարճ ժամանակում։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։