Երևանում Եղիշե Թադևոսյան փողոցի հարյուրավոր բնակիչներ դիմում են Տիգրան Ավինյանին. «Դուք կարող եք մեր թաղամասը փրկել գարշահոտից, շենքերն էլ՝ վթարային դառնալուց, մեղավորները «Վեոլիա ջուրը» և Շենգավիթի թաղապետարանն են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցի 13/1 և հարակից շենքերի բնակիչները չեն կարողանում ազատվել գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։
Այսօր՝ հուլիսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«1 շաբաթ է՝ դիտահորից կոյուղին դուրս է գալիս, լցվում շենքերի նկուղներ՝ վնասելով հիմքերը, ու հոսում փողոցով մեկ։ 1 շաբաթ է՝ ահազանգել ենք ջրմուղ, Շենգավիթի թաղապետարան, ոչ մի դրական արդյունք։
Եթե առաջին օրերին մեր հեռախոսազանգերին պատասխանում էին՝ ասելով, թե խնդրին տեղյակ են, կմոտենան, հիմա 2-3 օր է էլ չեն էլ պատասխանում։ Երևի մեր համարներն իրենց մոտ նշել են։
Ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Շենգավիթի թաղապետարանից այլևս ակնկալիք չունենք, որ կցուցաբերեն սրտացավ մոտեցում։ Դրա համար էլ խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ինքը միջոցներ ձեռնարկի, որ գան ու իրենց աշխատանքը կատարեն, թե չէ էս ամառվա տապին գարշահոտը զգացվում է անգամ հարյուրավոր մետրերից։ Էլ չենք ասում, որ շենքերը դառնում են վթարային
Ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետը մեզ միայնակ չի թողնի «Վեոլիա ջրի» ու Շենգավիթի թաղապետարանի անգործության մեջ։
Նշենք նաև, որ մենք պարտաճանաչ կատարում ենք վճարումները, մինչդեռ տեսնում ենք կեղտն ու շնչում գարշահոտը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։