Աբովյան քաղաքում քանի տարի է՝ խցանված դիտահորի ու կոտրված կոյուղագծի պատճառով մի ամբողջ թաղամաս ողողվում է կեղտաջրով՝ տարածքում ստեղծելով գարշահոտ ու հակասանիտարական վիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երկար ու ձիգ ամիսներ է, անգամ տարիներ, ինչ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի մի քանի շենքերի բնակիչներ, փողոցում գործող առևտրի կենտրոններ, դեղատների, գեղեցկության սրահների աշխատակիցներ չգիտեն՝ էլ որ կառույցին դիմեն, որ վերջապես փողոցը փրկեն գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։
Այսօր՝ մարտի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Քանի տարի է՝ մի քանի մետր կոյուղատարի վնասման և մի քանի դիտահորերի խցանման պատճառով ամբողջ տարածքը, որը նաև Աբովյան քաղաքի կենտրոնական, ամենաբանուկ ու խիստ բնակեցված տարածքներից է, գարշահոտ է տիրում։ Թե ում պատճառով, երևի թե նախ Աբովյանի նախկին քաղաքապետներից մեկի փնթի աշխատանքի արդյունքում, որովհետև 15 տարի առաջ դիտահորի վրա թույլ են տվել կառուցեն քարե շինություն, և «Վեոլիա ջուր» ընկերության ոչ սրտացավ մոտեցումը։
Ուր ասես դիմել ենք, էլ Կոտայքի մարզպետարան, էլ Աբովյանի քաղաքապետարան, անգամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, անգամ Ջրային կոմիտեի նախագահին, սակայն ոչ մի առաջընթաց, միայն թղթապանակներն են դառնում հաստափոր, բայց հակասանիտարական ու գարշահոտ վիճակը ոչ միայն մնում է նույնը, այլ ավելի է վատանում։
Հիմա խնդրում ենք պատասխանատուներից, որ ցուցաբերեն պատասխանատու մոտեցում և խնդիրը վերջնականապես լուծեն ու փակեն գարշահոտ վիճակով հարուստ պատմության այս էջը։
Արդեն որոշել ենք, եթե առաջիկա օրերին արդյունք չտեսնեն, դիմելու ենք կտրուկ միջոցների, որոնց մասին այս պահին չենք հայտնում, բայց անհրաժեշտության դեպքում 1000-ից ավել քաղաքացիներով ոտքի ենք ելնելու։
Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման արհամարհական վերաբերմունք նախ քաղաքացու, իսկ հետո հարկատուի նկատմամբ։
Կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց անկանոն աշխատանքի պատճառով շնչում ենք գարշահոտ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինչքան էլ փորձենք մեղադրել «Վեոլիա ջրին», բայց այստեղ ավելի շատ պետք է պատասխանատվության ենթարկվի 15 տարի առաջ Աբովյանի քաղքապետի աթոռին «բազմած» այն քաղաքապետը, ով եթե թույլատրել է կոյուղատարերի վրա կառուցեն քարե շինություն, իսկ եթե չի թույլատրել ու հետևողական չի եղել, ապա առաջին հերթին հենց այդ քաղաքապետին պետք է անարգանքի սյունին գամել։
Բնակիչները նշում էին, որ միայն մի քանի անգամ չսպասելով «Վեոլիա ջուր» ընկերությանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով ու մեքենայով մաքրել են խցանված դիտահորերը, մի քանի անգամ էլ այդ գործողությունները կատարվել են քաղաքացիների ու այդ փողոցում գտնվող «Հայ հեղափոխական դաշնակցության» տեղական գրասենյակի աշխատակիցների կողմից։
Բնակիչները նաև դիմել էին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկին, ով խնդրի հրատապ լուծման համար դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որտեղից օրեր անց պատասխան նամակ է ստացվել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ պարոն Մեղրյան
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 4-րդ շենքի հարևանությամբ գտնվող կոյուղու դիտահորը խցանված լինելու և դրա հետ կապված հետևանքների հարցը ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի առաջարկությամբ ուսումնասիրվել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից
Համաձայն Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության, վերը նշված շենքի կոյուղագծի և դիտահորի վրա կառուցված են շինություններ, որոնք խոչընդոտում են տեխնիկայի մոտեցմանը և վթարավերականգնողական աշխատանքի իրականացմանը։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է փոխարինել դիտահորը և խողովակաշարից որոշակի հատված։ Պետք է նշել, որ նախորդ տարի Ընկերությունը փոխարինել է նշված կոյուղագիծը, սակայն կոյուղագծի քննարկվող հատվածը և դիտահորը գտնվում են երրորդ անձի կողմից ծանրաբեռնված տարածքում և հնարավոր չէ որևիցե շինարարական աշխատանք իրականացնել։ Խնդիրն ուսումնասիրվել է շահագրգիռ կառույցների, դիմումատուների և խոչընդոտ հանդիսացող կառույցների սեփականատերերի հետ։
Ընկերությունը պատրաստակամ է տեղում կատարել նորոգման աշխատանքներ, սակայն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է ապամոնտաժել կոյուղագծի վրա կառուցված շինություններից որոշակի հատված
Տեղեկացնում ենք նաև, որ խնդիրը կարգավորելու նպատակով՝ Ջրային կոմիտեն գրությամբ դիմել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։