211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Էրեբունի վարչական շրջանում. կոյուղատարից թափվող կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ ողողել է թե՛ մանկապարտեզի տարածքը, թե՛ մի ամբողջ թաղամաս. պատկան մարմինները ցուցաբերում են քար անտարբերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1453 դիտում article-date 11:36 14-10-2025
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչներից և այնտեղ գործող մանկապարտեզ հաճախող սաների ծնողներից, ովքեր իրենց վրդովմունքն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին: 

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է:

Ուր ասես՝ դիմել ենք, Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Էրեբունու թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական պատասխան: 

«Վեոլիա ջուր»-ը ասում է՝ դա մեր տիրույթում չի, մենք նման ջրահեռացման գիծ չունենք մեզ մոտ հաշվառած, հետևաբար անելիք չունենք:

Հիմա չգիտենք՝ ով ա սրա դեմն առնելու: 

2 անգամ նույնիսկ մանկապարտեզ հաճախելուց 2 երեխա է ընկել կեղտաջրերի մեջ: 
Սովորաբար ամառն ասում են՝ լուսամուտները բաց պահեք, մեզ մոտ դուռ ու լուսամուտ նենց ենք զմռսել, որ էս հոտը չմտնի տներով: 

Խնդրում ենք, պահանջում ենք՝ մի բան արեք, մի ամբողջ թաղամաս փրկեք էս կեղտից ու գարշահոտոից, թե չէ՝ ինչի՞ է նման, հակասանիտարական վիճակ ու ամեն պահի վարակի ստեղծում ու բռնկում»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր