Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. Արաբկիրի թաղապետի քթի տակ մի քանի փողոցներ ողողվել են «գազազած» կեղտաջրով, իսկ նրան չի մտահոգում, որ իր վարչական շրջանում կա համաճարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մոտ 1 շաբաթ է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 17 շենքի, որը համարվում է էլիտար թաղամաս, բակում կոյուղատարի վնասման պատճառով ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, նույնիսկ կա համաճարակի վտանգ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը «գազազած գետի նման» հոսում է ողջ բակով, հասնում Գրիբոյեդովի գլխավոր փողոց, ապա Մամիկոնյանց փողոց ու Կոմիտասի պողոտա և այդ ընթացքում քաղաքացիների մոտ առաջացնում է սրտխառնոց ու զայրույթ՝ ուղղված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ու «Վեոլիա ջրին»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «6 օր է՝ էս անտանելի վատ վիճակն է։ 6 օր է՝ ամեն օր զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուր»։ Եթե առաջին օրերին խոստանում էին, թե կմոտենան ու խնդիրը կլուծեն, ապա վերջին 2 օրերին ընդհանրապես էլ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Համարները երևի արդեն անգիր են արել։ Հիմա ոչ «Վեոլիա ջրից» հույս ունենք, ոչ էլ թաղապետից։
Էստեղից թաղապետարան մի կիլոմետր էլ չկա։ Հետաքրքիր է, թաղապետին չի՞ հուզում այս խնդիրը, թե կարևորն իրենց աշխատասենյակն է, հով-զով լռված, հերն էլ անիծած, թե հարյուրավոր բնակիչներ էս գարշանքի մեջ են օրեր շարունակ իրենց առօրյան անցկացնում։
Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ում մեկ հանձնարարականը հերիք է, որ թաղապետը «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն, հակառակ դեպքում հավատացեք, էս ամբողջ Գրիբոյեդովի փողոցը կաթվածահար կանենք՝ մեր կողմից կտրուկ միջոցների դիմելով»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։