211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ Կոնդում․ 100-ից ավելի տների բնակիչներ ասում են՝ եթե այսպես եք պատկերացնում Կոնդի զարգացումը, այն լավ հետևանքներ չի ունենա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1378 դիտում article-date 20:05 07-02-2026
Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի Կոնդ թաղամասի 100-ից ավելի տների բնակիչներ իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հասցեին՝ ասելով, թե ով է տեսել 21-րդ դարում 1 շաբաթ դիտահորի կեղտաջուրը դուրս գա, տարածքում տիրի գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, իսկ պաշտոնյանները ոչ մի աշխատանք չկատարեն այդ վիճակը վերացնելու համար։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մեկ շաբաթ է էս գարշահոտը շնչում ենք, մեկ շաբաթ է ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարան ու Կենտրոն թաղապետարան, մեկ շաբաթ է լսում ենք նույն պատասխանը՝ «Ձեր զանգը գրանցված է, խումբը կմոտենա»։ Ու դեռ մոտենում են։ Երևի քաղաքային իշխանություններն ու թաղապետարանը Կոնդի զարգացումը այս կերպ են պատկերացնում, որ փողոցներով պետք է հոսի կեղտաջուրը, ու բնակիչները պիտի շնչեն գարշահոտը։ Ամոթն էլ լավ բան է։

Երկու-երեք ժամվա գործը մեկ շաբաթ է չեն անում։ Վճարումները կանոնավոր անում ենք, նույնիսկ կան բնակիչներ, ովքեր կանխավճարներ են մուծել։ Բա հիմա ով է պատասխան տալու այս անհարմարությունների համար։

Երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում էդ կեղտաջրի միջով։

Խնդրում ու պահանջում ենք պատասխանատուներից, որ օր առաջ այս խնդիրը լուծեն, հակառակ դեպքում ստիպված դիմելու ենք կառավարությանը»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր