211652_close_icon
views-count11476 դիտում article-date 21:20 14-03-2024

Հակասանիտարական վիճակ՝ Սարկավագի 5-րդ նրբանցքում. մի քանի տների բնակիչներ ստիպված ապրում են գարշահոտության պայմաններում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հակասանիտարական վիճակ է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 5-րդ նրբանցքում։ Այս նրբանցքի 30/9 տան ու ևս մի քանի տների բնակիչներ ստիպված ապրում են գարշահոտության պայմաններում։ Կոյուղաջրերը անընդհատ դիտահորերով հոսելու փոխարեն լցվում են փողոց, հետո նաև բնակիչների հողատարածքներ։ 

Վիճակն իրոք անտանելի է, գարշահոտն էլ սարսափելի, ասում են բնակիչները։ Անցուդարձ անել էլ չեն կարողանում։ Քաղաքացիների խոսքով անընդհատ Վեոլիա ջուր ընկերության աշխատակիցները գալիս են, մաքրում։ Բայց կարճ ժամանակ անց նորից նույն պատկերն է։

 Նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությանն են դիմել։ Վստահ են՝ պատճառը չգործող դիտահորերն են, եթե դրանք փոխեն, կոյուղաջրերն այլևս փողոց չեն լցվի։ Քաղաքացիները պատասխանատուների ուշադրություն են հրավիրում, քանի որ օրերը տաքանալուն պես վիճակն ավելի է սրվելու, գարշահոտն էլ տարածվելու է։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր