Երևանում՝ Ավան վարչական շրջանում, գարշահոտ ու հակասանիտարական վիճակը 7 օր է շարունակվում է. քաղաքացիներին զայրացրել է «Վեոլիա ջրի» ու թաղապետարանի քար անտարբերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունվարի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Ավան վարչական շրջանի Աշխաբադի փողոցից, որտեղ կեղտաջուրը դիտահորից դուրս է գալիս, հասնում Բաբաջանյան փողոց, որտեղից էլ մինչև Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, և այդ ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 31-ին դարձյալ նույն վիճակն էր ու քաղաքացիները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին ուղղում «Վեոլիա ջրին», Ավանի թաղապետ Վահե Հակոբյանի հասցեին՝ ասելով՝ ինչու են նրանք այդ աստիճան քար անտարբերություն ցուցաբերում ու արդեն 6-րդ օրն է՝ ոչինչ չի ձեռնարկվում այդ անտանելի վիճակը վերացնելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ միշտ կշտամբում է վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչությունների ու բաժինների պետերին՝ ասելով, որ իրենց կատարած աշխատանքի արդյունքներից է կախված, թե երևանցիները ինչ կարծիք կկազմեն քաղաքային և տեղական իշխանությունների մասին։ Եվ ամենակարևորներից մեկն այն է, որ երբ վարչական շրջաններում խնդիրներ են առաջանում, ապա թաղապետերը պետք է մոռանան տուն գնալու մասին, գլուխները բարձին չդնեն՝ մինչև խնդիրները չլուծվեն։
Մինչդեռ արդեն 4-5 օր էր Ավան վարչական շրջանի Աշխաբադի փողոցում գտնվող կեղտաջրերի համար նախատեսված դիտահորից կեղտաջուրը դուրս էր գալիս, հասնում Բաբաջանյան փողոցով մինչև «Հարսնաքար»՝ Աճառյան փողոց։
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, թե՛ բնակիչները, թե հարևանությամբ գործող 100-ավոր օբյեկտների աշխատողներն ու վարորդները զայրացած ամենավերջին խոսքերն էին ուղղում «Վեոլիա Ջրին» և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հասցեին՝ ասելով․ «Էս ինչի է նման։ Արդեն 4-5 օր է Ավանի գլխավոր փողոցներից մեկում կեղտաջրերը մի քանի կմ հատված վերածել են հակասանիտարական վիճակի, իսկ պատասխանատուները կարծես թե «ջայլամի կեցվածք» ընդունած լինեն՝ գլուխները մտցրել են ավազի մեջ և չտեսնելու են տալիս էս այլանդակությունը։ Հետաքրքիր է՝ թաղապետը, որ գնում է իր աշխատավայր, երևի օդով է գնում, թե չէ, որ էսպես գնար՝ հոտից ճնշումը կընկներ, ու շտապօգնության փոխարեն «Վեոլիա Ջուր» կզանգեր։
Հետաքրքիր է, մի՞թե նրան դուր է գալիս, որ երբեմնի նման խնդիրներ չունեցող Ավան վարչական շրջանում այս վիճակ է։
Երբ մութն ընկնելուն պես էդ կեղտաջրերը սառում են ու ամբողջ փողոցը վերածում սահադաշտի՝ այդ ժամանակ էլ ավտովթարների պակաս չի լինում։
Հիմա երանի ենք տալիս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում պաշտոնավարման ընթացքում ոչ միայն Ավանում, այլ Երևանում, եթե նման խնդիրներ լինեին, քաղաքապետարանի չինովնիկներին, թաղապետերին, «Վեոլիա Ջուր»-ին օդերով կհաներ ու կտար ժամանակ, որ ժամեր անց իրեն զեկուցեն խնդրի լուծված լինելու մասին։ Իսկ հիմա ինչ ժամեր, էսա շաբաթն ենք բոլորում, որ էս գարշահոտ վիճակում են ապրում»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։