211652_close_icon
views-count19944 դիտում article-date 12:57 21-11-2022

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ Երևանում․ Դավիթաշենի թաղապետարանն ու «Վեոլիա Ջրի» Մաշտոցի տեղամասի աշխատակիցները «Ակբա» բանկի և մասնավոր ընկերության «կեղտը» հանեցին ջրի երես․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 10 օր է նշված փողոցի 31/5 հասցեում գտնվող կոյուղատարերը խցանվել են, ու կեղտաջուրը դուրս  է հոսում դիտահորից և ողողում ողջ ճանապրահը։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «10 օր է գարշահոտություն ենք շնչում։ 10 օր է էլ տեղ չմնաց, որ ահազանգենք։ Է՛լ Վեոլիա Ջուր, է՛լ թաղապատերան, է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ այսպես կոչված՝ տնտեսական մրցակցության հանձնաժողով, բայց բոլորը նույն պատասխանն են տալիս՝ «խնդրին տեղյակ ենք, մի բան կանենք»։

Իսկ այդ մի բան անելու պրոցեսը 10 օր է չենք տեսնում։ Ով է տեսել՝ 21-րդ դարում նման պատկեր լինի, երբ կեղտը ողողում  է ողջ փողոցը, որտեղ  տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քիչ առաջ խնդրի մասին տեղեկանալով, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի հանձնարարականով՝ օպերատիվորեն նշված վայր ժամանեցին թաղապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ներսիկ Գալստյանի գլխավորությամբ։

Վերջինս իրավիճակի մասին հայտնեց Վեոլիա Ջուր ընկերության Մաշտոցի տեղամասի պետ Նարեկ Դիպլոսյանին, որտեղից օպերատիվորեն ժամանեցին Վեոլիա Ջուր ընկերության աշատակիցները՝ պետի և օրվա պատասխանատու Էռնեստ Առաքելյանի գլխավորությամբ։

Հաշված րոպեների ընթացքում Վեոլիա Ջուր ընկերության աշխատակիցը հատուկ միջոցներով բացեց խցանված դիտահորերը, որոնք լցված էին տարատեսակ կեղտով, այդ թվում թաց անձեռոցիկներով, որոնք դարձել էին դիտահորի խցանման պատճառ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված դիտահորերը ինքնաշեն են, կառուցված են երկար տարիներ առաջ, ու խցանված դիտահորերի մեջ անցկացված խողովակաշարերից մեկը շահագործվում է «Ակբա» բանկի կողմից։

Ու թե՛ Դավիթաշենի թաղապետարանը, թե՛ Վեոլիա Ջուրն ու նույն ընեկրության Մաշտոցի տեղամասի աշխատակիցները այսօր հերթական անգամ բարի կամք դրսևորեցին և խնդիրը լուծեցին։ Իսկ Վեոլիա Ջուրն այդ հատվածում առաջին անգամ չէ, որ խցանված դիտահորերը բացում է։ 

Պետք է կա՛մ Երևանի քաղաքապետարանը, կա՛մ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը խիստ միջոցներ ձեռնարկեն ու պարտավորեցնեն ինքնաշեն խողովակաշարեր տեղադրողներին կա՛մ դադարեցնեն այն շահագործելուց, կա՛մ էլ փոխեն խողովակաշարերը։ Ու չփորձեն հանրությանը մոլոեցնեն՝ թե պատասխանատուն Դավիթաշենի թաղապետարանն ու Վեոլիա Ջուրն են։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ չփորձեն «բոշկա գլորել» Դավիթաշեի թաղապետարանի ու Վեոլիա Ջրի վրա։

Այսօր հերթական անգամ Վեոլիա Ջրի Մաշտոցի տեղամասի աշխատակիցները «Ակբա» բանկի և մյուս մասնավոր անձի կողմից խցանված դիտահորերը բացելուց հետո կեղտը հանեց ջրի երես։ 

Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի հանձարարությամբ՝ քիչ հետո կոմունալի բաժնի ծառայողներն էլ պատրաստվում են նշված հատվածում կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր