Հերթական քար անտարբերությունը «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից․ 2-րդ օրն է խմելու ջուրը կորում է, իսկ մեծ թվով բնակիչներ զրկվել են ջրից․ «Վեոլիա Ջուրը» ասում է՝ մի քանի օրից կմոտենանք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 19-ին, Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի 1-ին նրբանցքի բնակիչները չգիտեն էլ՝ ինչ լեզվով խոսեն «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որպեսզի այդ ընկերության ներկայացուցիչները բարեհաճեն ու լուծեն խմելու ջրի կորստի հարցը։
Այսօր՝ մարտի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երեկվանից «Վեոլիա Ջուր»-ը այստեղ աշխատանքներ էր կատարում, ու հետո չգիտես ինչու այն ավարտին չհասցրեց, ու դրա պատճառով երեկվանից խմելու ջուրը գնում, կորում է։ Արդեն հոգնել ենք «Վեոլիա Ջուր» զանգելով․ նախ եթե առաջին օրը պատասխանում էին մեր զանգերին, ապա այսօր առավոտյան միայն պատասխանեցին, թե երկուշաբթի կամ երեքշաբթի կմոտենանք, իսկ մինչ այդ հարյուրավոր բնակիչների մտահոգությունն է, որ մեծ թվով սեփական տներ երեկվանից մնացել են առանց խմելու ջրի։
Սենց բան ո՞վ է տեսել․ 21-րդ դարում ջրի կորստի նկատմամբ նման քար անտարբերություն ցուցաբերվի։ Հետո էլ ասում են՝ ինչու են մարդիկ վատաբանում «Վեոլիա Ջուր»-ին․ բա ի՞նչ անենք մեր աչքով տեսածից հետո՝ «Վեոլիա»-ի գովքն անե՞նք։ Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, էլ չենք էլ հավատում այդ ընկերությանը․ նրանք սրտացավ մոտեցում չեն ցուցաբերում թե սպառողի, թե ջրի կորստի հարցում։
Դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որպեսզի միջամտեն և «Վեոլիա Ջուր»-ին պարտավորեցնեն խնդիրը կարճ ժամանակում լուծել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ս․ Սարգսյանը, և նրա հանձնարարականով թաղապետարանի համապատասխան աշխատակիցները ժամանել են, սակայն նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ դա «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։