211652_close_icon
views-count1600 դիտում article-date 17:24 15-01-2026

Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում

Անթալիայում անցկացվող թենիսի ITF W35 երկրորդ մրցաշարի հիմնական փուլի առաջին շրջանում Հայաստանի առաջատար Անի Ամիրաղյանը 6։0, 6։4 հաշվով հաղթեց թուրք Բահար Կիլիչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան:

Քառորդ եզրափակչում Անին կմրցի իսպանացի Մերիտխել Տեյշիդո Գարսիայի հետ։

Նշենք, որ որակավորման փուլում Ամիրաղյանը պարտության էր մատնել սերբ Ելենա Մուզինչին և Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Զապարինյուկին:

ITF W35 2-րդ մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 14-ամյա Մարիա Ազիզյանը, որակավորման փուլում երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է:

Նմանատիպ նյութեր