Թենիսիստ Անի Ամիրաղյանը Թուրքիայի միջազգային մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Անթալիայի GD women's Tennis cup միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Ամիրաղյանը եզրափակչում մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ 19-ամյա Էրայդին Բասակի հետ: 1 ժամ 56 րոպե տեւած խաղում 3:6, 6:2, 6:4 հաշվով հաղթեց Բասակը:
Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել էր հունվարի 25-ին և եզրափակվեց 31-ին: