Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը GD women's Tennis cup միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Հայաստանը ներկայացնող Ամիրաղյանը քառորդ եզրափակչում 1ժամ 30 րոպեում 6:3,6:4 հաշվով հաղթեց հունգար Վանդա Լուկաչին:
Կիսաեզրափակչում Ամիրաղյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուի հետ: Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 2-ին և կեզրափակվի 31-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: