211652_close_icon

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականից հետո «Ճանապարհային դեպարտամենտ»-ը «արթնացավ քնից». Զորավան-Արագյուղ մի քանի կմ ճանապարհը մաքրվել է ձյան շերտից, սակայն աղ ու ավազով մշակում չի կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count1429 դիտում article-date 17:42 15-01-2026
Հունվարի 6-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Զորավան, Արագյուղ, Բուժական, Քարաշամբ և մի քանի գյուղեր տանող ճանապարհին տիրող բարձիթողի վիճակի մասին, երբ ձյունն ու  մերկասառույց մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վարորդների համար դարձրել էին պատուհաս։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 15-ին, նշված ճանապարհահատվածը մաքրվել է ձյան շերտից, ինչի համար ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանձնարարական էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին և այն բարեբախտաբար «տեղ հասավ»։

Այսօր արդեն ամբողջ ճանապարհը մաքրվել է ձյան շերտից, սակայն լավ կլինի, որպեսզի կատարվեն նաև աղ ու ավազի խառնուրդով ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ մերկասառույցը կարճ ժամանակում կվերանա։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով  մարզերում բազմաթիվ ճանապարհներ դարձել էին վարորդների համար կամ անանցանելի, կամ լավագույն դեպքում դժվարանցանելի։ Անանցանելի էր համարվում Եղվարդից դեպի Զորավան, Արագյուղ, Ապարան քաղաքի և մի քանի գյուղեր տանող ճանապարհահատվածը։

Տոնական օրերին նույնիսկ ահազանգեր էին եղել, որպեսզի շտապօգնության մեքենաները մոտենան բուժառուի տուն, չէին կարողացել, քանի որ Զորավան, Արագյուղ, Քարաշամբ, Բուժական տանող  ճանապարհները պատված էին ձյան հաստ շերտով և մերկասառույց էր։

Միայն հունվարի 6-ից էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով ճանապարհն սպասարկող ընկերությունը գործի անցել, ճանապարհից հեռացրել էր ձյունը։

Հունվարի 7-ին ճիշտ է երթևեկությունը վերականգնված էր, սակայն ցանկալի էր, որպեսզի մի քանի կիլոմետրանոց ճանապարհի, որը մի քանի գյուղեր է կապում միմյանց հետ, մերկասառույցը հալեցնելու համար ճանապարհը մշակեն աղ ու ավազի խառնուրդով։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ սա այն ճանապարհահատվածն է, որտեղ ամռանը եթե անցնեիր, այնքան փոսեր կտեսնեիր, որ չէիր հասցնի հաշվել։ Այդ մասին ժամանակին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որից հետո կատարվեցին փոսալցման աշխատանքներ ու այդ ժամանակ պատասխանատուներն ասում էին, որ 2026 թվականին կառավարությանը ներկայացնելու են ծրագիր, որպեսզի այն ամբողջությամբ հիմնանորոգվի և տեղադրվեն երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներ։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր