Եղվարդ, Արայի, Բուժական, Քարաշամբ և մի քանի գյուղերի ճանապարհներ դարձել են խրամատների «թանգարան». մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել վարորդների, անգամ շտապօգնության ու հրշեջ-մեքենաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում, հիմնականում՝ մարզերում, հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ասֆալտապատման ուղղությամբ, անհերքելի փաստ Է:
Մարզերում այնպիսի ճանապարհներ են վերանորոգվել, որոշ դեպքերում էլ ստեղծվել նորերը, որ այդպիսի ճանապարհներ նույնիսկ խորհրդային տարիներին չեն եղել:
Եթե հանրությունը այս օրերին ավելի շատ սևեռվել է մայրաքաղաքում ամեն քայլափոխին ստեղծված փոսերի վրա, որի հիմնական մեղավոը Երևանի քաղաքապետարանն է, որը իբրև թե խոտանված ասֆալտը քերել է, ու պետք է կատարեն գոնե փոսալցման աշխատանքներ, սակայն Երևանում բազմաթիվ փողոցներ իսկական պատուհաս են դարձել վարորդների համար:
Չկա այդպիսի փողոց, որտեղ այդ հսկայական փոսերի պատճառով ավտոմեքենաները չվնասվեն:
Կոտայքի մարզում նույնպես Կառավարությունը աշխատնքներ է իրականցրել ճանապարհները ասֆալտապատելու ուղղությամբ, սակայն Եղվարդից Բուժական, Արայի, Քարաշամբ և մի քանի գյուղամիջյան, մոտ 20-25 կմ-անոց ճանապարհներ մի իսկական փորձանք է դարձել վարորդների համար:
Փոսերն այնքան շատ են, որ վարոդները չգիտեն՝ ինչպես փախցնեն մեքենաները, որ հետո չընկնեն ծախսի տակ՝ մեքենաները տանելով արհեստավորի մոտ:
Ցանկալի է, որպեսզի այդ ճանապարրհները սպասարկող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը միջոցներ ձեռնարկի՝ գոնե եթե հիմնովին չի վերանորոգում, բայց կարող է կատարել փոսալցման աշխատանքներ, ինչը որոշ չափով կհեշտացնի երթևեկությունը այդ հատվածում:
Հակառակ դեպքում եթե կարճ ժամանակում այդ հիմնադրամը խնդիրը չլուծեց, եղած փոսերը դառնալու են խրամատներ, ու հետո հայտնի ֆիլմի՝ «Խաթաբալա»-ի օրինակով իշխանութունները կսկսեն լացել, թե՝ վայ, ֆինանս չկա:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։