Տոնական օրերին Եղվարդից դեպի Զորավան, Արագյուղ, Բուժական, Քարաշամբ գյուղեր տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վարորդների համար դարձել էր պատուհաս. պատճառը չմաքրված ձյունն էր ու մերկասառույցը. հիմա պատկերն այլ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզերում բազմաթիվ ճանապարհներ դարձել են վարորդների համար կամ անանցանելի, կամ լավագույն դեպքում դժվարանցանելի։ Անանցանելի է համարվում Եղվարդից դեպի Զորավան, Արագյուղ, Ապարան քաղաքի և մի քանի գյուղեր տանող ճանապարհահատվածը։
Տոնական օրերին նույնիսկ ահազանգեր են եղել, որպեսզի շտապօգնության մեքենաները մոտենան բուժառուի տուն, չեն կարողացել, քանի որ Զորավան, Արագյուղ, Քարաշամբ, Բուժական տանող ճանապարհները պատված էին ձյան հաստ շերտով և մերկասառույց էր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն երեկ՝ հունվարի 6-ից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով ճանապարհն սպասարկող ընկերությունը գործի է անցել, ճանապարհից հեռացրել է ձյունը։
Այսօր՝ հունվարի 7-ին, ճիշտ է երթևեկությունը վերականգնված է, սակայն ցանկալի է, որպեսզի մի քանի կիլոմետրանոց ճանապարհի, որը մի քանի գյուղեր է կապում միմյանց հետ, մերկասառույցը հալեցնելու համար ճանապարհը մշակեն աղ ու ավազի խառնուրդով։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ սա այն ճանապարհահատվածն է, որտեղ ամռանը եթե անցնեիր, այնքան փոսեր կտեսնեիր, որ չէիր հասցնի հաշվել։ Այդ մասին ժամանակին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որից հետո կատարվեցին փոսալցման աշխատանքներ ու այդ ժամանակ պատասխանատուներն ասում էին, որ 2026 թվականին կառավարությանը ներկայացնելու են ծրագիր, որպեսզի այն ամբողջությամբ հիմնանորոգվի և տեղադրվեն երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում, հիմնականում՝ մարզերում, հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ասֆալտապատման ուղղությամբ, անհերքելի փաստ Է:
Մարզերում այնպիսի ճանապարհներ են վերանորոգվել, որոշ դեպքերում էլ ստեղծվել նորերը, որ այդպիսի ճանապարհներ նույնիսկ խորհրդային տարիներին չեն եղել:
Կոտայքի մարզում նույնպես Կառավարությունը աշխատնքներ էր իրականցրել ճանապարհները ասֆալտապատելու ուղղությամբ, սակայն Եղվարդից Բուժական, Արայի, Քարաշամբ և մի քանի գյուղամիջյան, մոտ 20-25 կմ-անոց ճանապարհներ մի իսկական փորձանք էին դարձել վարորդների համար:
Փոսերն այնքան շատ էին, որ վարոդները չգիտեին՝ ինչպես փախցնեին մեքենաները, որ հետո չընկնեին ծախսի տակ՝ մեքենաները տանելով արհեստավորի մոտ:
Ցանկալի էր, որպեսզի այդ ճանապարրհները սպասարկող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը միջոցներ ձեռնարկեր և կատարել փոսալցման աշխատանքներ, ինչը որոշ չափով կհեշտացներ երթևեկությունը այդ հատվածում:
Հակառակ դեպքում եթե կարճ ժամանակում այդ հիմնադրամը խնդիրը չլուծեր, եղած փոսերը դառնալու էին խրամատներ, ու հետո հայտնի ֆիլմի՝ «Խաթաբալա»-ի օրինակով իշխանութունները կսկսեին լացել, թե՝ վայ, ֆինանս չկա:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։