Բջնի–Հրազդան մոտ 30 կմ մերկասառույցի վերածված ճանապարհը ՏԿԱ նախարարի մի զանգի շնորհիվ մաքրվեց․ Կոտայքի ճանշինը արթնացավ քնից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը հունվարի 11-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Բջնի բնակավայրից դեպի Հրազդան տանող մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհին տիրող մերկասառույց վիճակի մասին։ Տեղեկացվել էր նաև ճանապարհը սպասարկող ճանշինը, որը ոչ մի աշխատանք չէր կատարել, ինչի պատճառով էլ անգամ շտապօգնության մեքենաները բուժառուների տուն չէին կարողացել հասնել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մեկ հեռախոսազանգը սթափեցնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի չինովնիկներին, ու նրանց ենթակայության տակ գտնվող Կոտայքի ճանշինը սկսում է տեխնիկաներով ճանապարհից հեռացնել ամբողջությամբ պատված մերկասառույցը։
Այսօր արդեն ճանապարհն ամբողջությամբ բաց էր, իսկ ճանապարհի եզրերին կուտակված ձյունը, որը որոշ հատվածներում ամբողջությամբ սառույցի էր վերածվել, Կոտայքի ճանշինը նույնպես հեռացնում էր։
Ինչպես ավելի տեղից վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ Հանրապետությունում տեղացած առատ ձյունը անհարմարություններ էր պատճառել նաև Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի բնակիչներին։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բջնի բնակավայրից դեպի Հրազդան մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջությամբ մերկասառույց էր։
Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչինչ չէր ձեռնարկել ճանապարհից ձյունը հեռացնելու, արդեն մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Չարենցավանի քաղաքապետի, ճանապարհն սպասարկող ճանշինի հասցեներին՝ ասելով.
«Մարդ ինչ աստիճանի չսիրի իր երկիրը, իր քաղաքացուն, որ նման անփույթ վերաբերմունք ցուցաբերի աշխատանքի նկատմամբ։
Ասում են, թե մենք ճանապարհ ենք բռնում դեպի Եվրոպա։ Եվրոպայում նման անգործության պատճառով պաշտոնյան պաշտոնանկ կարվեր, մինչ այդ սակայն կպարտավորեցնեին, որպեսզի աշխատանքն իդեալական կատարի, անգամ խոշոր չափի գումարով կտուգանվեր։ Իսկ մեզ մոտ Բջնիով Հրազդան ընթանալիս պիտի խաչակնքվես և հույսդ դնես բարձրայալի վրա, որ փորձանքի չես գա։
2 անգամ շտապօգնության կանչ ենք տվել, 2 անգամ էլ շտապօգնությունը չի կարողացել մոտենալ բուժառուի տուն։ Ստիպված մի քանի կիլոմետր ոտքով հիվանդին տեղափոխել ենք հիվանդանոց։ Բա էդ մեր Չարենցավանի մեծն քաղաքապետը ի՞նչ է մտածում, հիմա կփորձի արդարանալ, թե ճանապարհն իմը չէ։ Դա լավ գիտենք, բայց որպես թիվ մեկ պաշտոնյա, քաղաքի հոգսերով մտահոգվող իբրև քաղաքապետ կարող է հետևողականություն ցուցաբերել, որ էդ ճանապարհները մաքրեն»։
Լուսանկարներն և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։