211652_close_icon
views-count298 դիտում article-date 11:47 20-11-2026

Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում մի քանի րոպեի տարբերությամբ բախվել են բեռնատարներն ու մարդատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկի փողոցում իրարից մի քանի մետր հեռավորության վրա բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, իսկ նշված վթարից մի քանի մետր այն կողմ էլ՝ մեկ այլ «SHACMAN» մակնիշի բեռնատար և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վթարներով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Երկու վթարների փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր