Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրում ճանապարհը մաքրվել է ձյան շերտից ու մշակվել աղ-ավազի խառնուրդով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած ձյունը կարծես թե հուշեց, թե Երևանի որ վարչական շրջաններում, մարզերում ու քաղաքներում, որ բնակավայրերում են օպերատիվ աշխատել՝ ժամանակին հեռացնելով ճանապարհներին եղած ձյունն ու առկա մերկասառույցն էլ մշակել աղ-ավազի խառնուրդով։
Այսօր՝ հունվարի 5-ին, Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Քաղսի բնակավայր տանող գլխավոր ճանապարհն անցանելի էր, և դա՝ ճանապարհը սպասարկող ընկերության օպերատիվ աշխատանքի արդյունքում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում ոչ միայն հեռացվել էր ձյունը, այլև աղ-ավազի խառնուրդով ճանապարհը մշակվել էր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի