211652_close_icon

Հրազդանում վերջին օրերին ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել շնորհիվ պարեկների ուժեղացված ծառայության. իսկ քաղաքապետը մի՞թե չի տեսնում, որ քաղաքի գլխավոր փողոցներն ու բակային հատվածները վերածվել են մերկասառույցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count26795 դիտում article-date 16:58 05-01-2026
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյունը անհարմարություններ է պատճառել նաև Հրազդան քաղաքում։ Ճանապարհները մերկասառույցից չմաքրելու պատճառով շատ քաղաքացիներ ամենաքաղցր ու ամանորյա «բարձր» խոսքերն են ուղղում տեղական իշխանություններին, ովքեր թե՛ գլխավոր փողոցներում, թե՛ բակային հատվածներում ոչինչ չեն արել ճանապարհները ձյան շերտից մաքրելու, իսկ հետո էլ աղ ու ավազով մշակելու համար։

Գաղտնիք չէ, որ ճանապարհատրանսպորտային պատահարներ նաև լինում են մերկասառույցի և որոշ «վայ» վարորդների կողմից ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու  պատճառով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 31-ից մինչև այսօր եթե Հրազդան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել, ապա դա ոչ թե Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի «սրտացավ» աշխատանքի շնորհիվ է, քանի որ գլխավոր փողոցներում ինչպես նշեցինք մերկասառույց է ու շատ բակային հատվածներ էլ վերածվել են սահադաշտի, այլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների շնորհիվ, քանի որ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի ու մյուս պարեկների 24 ժամ աշխատելու արդյունքն է։

Իսկ այդ մերկասառույց ճանապարհներին ու ձնակույտերում հայտնված մեքենաները դուրս են բերվել ոչ միայն պարեկների, այլև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+

Նմանատիպ նյութեր