Հանգստյան օրերին ՊԾ Կոտայքի և Գեղարքունիքի գումարտակների պարեկների շնորհիվ 1000-ավոր կյանքեր փրկվեցին, ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել, վարորդներին էլ անվտանգ ուղեկցում էին տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 2-ին և 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ, ուժեղացված ծառայություն են կատարել իրենց վարչական հսկողության տակ գտնվող տարածքներում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ Արամ Ղազարյանի հանձնարարականներով, կապված հանգստյան օրերի հետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հսկողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի գումարտակների պարեկները շաբաթ և կիրակի օրերին 24-ժամյա ռեժիմով աշխատելու արդյունքում կարողացել են ապահովել մոտ 80 հազար վարորդների և ուղևորների ազատ և անվտանգ երթևեկությունը Կոտայքի մարզից մինչև Գեղարքունիքի և Տավուշի մարզեր։
Շաբաթ և կիրակի օրերին Սևան, Դիլիջան, երբեմն նաև Լոռու մարզ հանգստացողների թիվը կրկնակի ավելանում է, և որպեսզի որոշ վայ-վարորդներ իրենց արտոնյալ չզգան ու ճանապարհը չվերածեն մրցավազքի՝ պարեկները ուժեղացված ծառայությունը շարունակել են։ Իսկ արդեն կիրակի երեկոյան Գեղարքունիքի պարեկները վարորդներին ուղեկցել են մինչև Կոտայքի մարզ, որտեղից էլ Կոտայքի պարեկները ավտոշարասյուները ուղեկցել են Երևան։
Կարելի է արձանագրել, որ հանգստյան օրերին պարեկների գերլարված և արդյունավետ աշխատանքի արդյունքում ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տեղի չի ունեցել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։