Գյումրիում փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», պատուհաս են դարձել վարորդների համար. կառավարությունից էլ խոստացել են՝ առաջիկայում Գյումրիում սկսվելու է ասֆալտապատման «բում». գլխավոր փողոցներն ու բակային հատվածները կասֆալտապատվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Հանրապետությունում չկա մի մարզ, մի քաղաք, գյուղ և ավան, որտեղ փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», անհարմարություններ չստեղծեն վարորդների և հետիոտների համար։
Այսօր՝ փետրվարի 28-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի-Երևան ավտոճանապարհը վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ամբողջությամբ կարելի է ասել դարձել է ավելի ապահով ու ավելի անվտանգ։ Կառուցվել են պաշտպանիչ պատեր, տեղադրվել են երկաթե արգելապատնեշներ, բնակավայրեր մտնող կամուրջներ, շատ տեղերում էլ տեղադրվել է արտաքին լուսավորություն, ու գրեթե այդ ամենի շնորհիվ է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին գրեթե չես հանդիպի փոսերի ու խոչընդոտների, ինչը ավտոմեքենաներ է վնասում․ վարորդները կոտրում են ավտոմեքենաների անվահեծանները, պայթում են անվադողեր։
Գյումրին նույնպես չի զիջում Երևանին իր փոսերով, ինչի պատճառով էլ շատ հաճախ նույն վնասները կրում են գյումրեցիները, Գյումրի այցելող վարորդները, ինչպես նաև հանրապետության ցանկացած մարզ, որտեղ առկա են նմանատիպ փոսեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, որպեսզի կառավարությունը առաջիկայում ֆինանսական միջոցներ հատկացնի Շիրակի մարզպետարանին ու Գյումրու քաղաքապետարանին, որպեսզի Գյումրիում գոնե 80 տոկոս ճանապարհները ոչ թե կարկատեն ասֆալտով, այլ ամբողջությամբ ասֆալտապատվեն։ Սակայն որոշ փողոցներ կառավարության միջնորդությամբ դեռ չեն ասֆալտապատվելու, քանի որ այդ փողոցներում «Վեոլիա ջուրը» պետք է անցկացնի նոր կոյուղատարեր, ջրատար խողովակներ, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օդային էլեկտրալարերը պետք է անցկացնի գետնի տակով, ու երբ կավարտեն աշխատանքները այդ երկու կառույցները, Գյումրիում ճանապարհները հիմնովին կասֆալտապատվեն։
SHAMSHYAN.com-ը արդեն տևական ժամանակ է՝ հեռախոսազանգեր է ստանում գյումրեցիներից, ովքեր խնդրում են գոնե Գյումրի մտնող ճանապարհները արագ ասֆալտապատեն, այդ թվում Տերյան փողոցը, որտեղ երբ եղանակը անձրևում է, նույնիսկ սելավատարերն են խցանվում։ Եթե որոշ «ուղեղից թոփալներ» լրագրողներին մեղադրում են, թե դուք ինչ գործ ունեք Երևանից եկել հասել, Գյումրիի փոսերի թեման եք արծարծում, ապա դրանց նմաններին պետք է ուղարկել հոգեբույժի մոտ։ Իսկ Գյումրին սիրող, գյումրեցուն գնահատող մարդիկ, ինչպես որ գյումրեցիները ցանկանում են մյուս քաղաքների բնակիչների համար, ուզում են, որպեսզի Գյումրիում նույնպես ճանապարհները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան, առանց դարուփոսի, իսկ դա այս տարի կառավարությունը խոստացել է, որ անելու է և Գյումրիում լինելու են այնպիսի ճանապարհներ, ինչպիսին կառավարության կառուցած Երևան-Գյումրի մայրուղին է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։