Արտակարգ իրավիճակ՝ Ագարակ - Շիրակի մարզ մի քանի կիլոմետրանոց՝ ձյան շերտից չմաքրված, մերկասառույցի վերածված ճանապարհահատվածում. մինչ պարեկների շնորհիվ պատահարներ տեղի չեն ունենում, ճանշինում դեռ «Նոնա մորաքրոջ բարի գիշեր»-ի տակ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Աշտարակ և Ագարակ ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհից հեռացել է ձյունը, աղ ու ավազով մշակվել մերկասառույցը, ինչի շնորհիվ երթևեկությունն անցանելի է, ապա Ագարակից մինչև Շիրակի մարզ բարձիթողի վիճակ է։ Ճանապարհները հիշեցնում են ձմեռային մի աշխարհ, իսկ վարորդներն էլ կատակում են՝ ասելով, թե երևի մեր որոշ ճանշիններ էնքան են զարգացել, որ ճանապարհները ոչ թե արդեն ասֆալտապատում են, այլ սպիտակ սահադաշտեր են ստեղծում կամ էլ ձյունե ասֆալտ են անում։
Ակնհայտ երևում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինները մատը մատին չեն տվել և չեն փորձել անգամ ձյունը հեռացնել, ուր մնաց՝ վարորդները վստահ լինեն, թե աղ ու ավազի խառնուրդով կմշակեն։
Այս խնդիրը պետք է իր հսկողության տակ վերցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ու պարտավորեցնի իր նախարարության ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ռեալ գործով զբաղվեն, ու գոնե գլխավոր ճանապարհները մաքրեն ձյան շերտից ու մերկասառույցից։
Այս խնդիրը պետք է անհանգստացնի նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և գուցե արդար կլիներ, եթե մարզպետը փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանին այսպես ասած «գործուղի» Արագածոտնի մարզից դեպի Շիրակի մարզ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհ, ով սեփական մաշկի վրա կզգա, թե ինչպես են վարորդները կյանքի գնով երթևեկում։
Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ տանող գլխավոր ճանապարհը, որտեղ նույնպես ոչ մի տեխնիկա չի մտել ու ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելքոնյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկների շնորհիվ՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, քանի որ հաշվի առնելով ճանապարհների չմշակված վիճակը, Շիրակի մարզից պարեկները վարորդներին ուղեկցում են դեպի Արագածոտնի մարզ, Արագածոտնի մարզից էլ պարեկները ուղեկցում են դեպի ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստ»։ Նույն ուղեկցումը կատարվում է նաև Աշտարակ-Գյումրի ճանապարհին։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ գտնվում է մերկասառույց վիճակում, ինչպես նշում են վարորդները՝ բարձիթողի վիճակ է։ Ամբողջ ճանապարհից չի հեռացվել ոչ միայն ձյունը, այլև չի կատարվել աղ ու ավազի խառնուրդով մշակում։
Վարորդները իրենց զայրույթն էին ուղղում ճանապարհն սպասարկող ընկերություններին՝ ասելով. «Ինչու պետք է 21-րդ դարում՝ տեխնիկայով հարուստ ժամանակաշրջանում, նման պատկեր լինի։ Միայն որպես աշխատող կառույցներ մենք նկատել ենք փրկարարներին ու պարեկներին։ Ոչ մի կառույց մատը մատին չի խփում էս ճանապարհներից մերկասառույցը վերացնելու համար, իսկ դրա համար շատ բան պետք չէ, տրակտորը անցնի, հետևից էլ աղ ու ավազ լցնեն, ամեն ինչ լավ կլինի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և աշխատանքների հսկողությունը ՆԳ նախարարի կարգադրությամբ դրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա, և այս պահին էլ լարված են աշխատում Արագածոտնի և Շիրակի մարզերի գումարտակների պարեկները։
Շիրակի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, արդեն 10-ից ավելի անգամ վարորդներին Շիրակի մարզից ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, դեպի Լանջիկ, որտեղից էլ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, վարորդներին անվտանգ ուղեկցում են մինչև ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստի» մոտ։ Եվ այդ ուղեկցումների շնորհիվ է, որ վարորդները անվտանգ ու ապահով հասնում են իրենց օջախներ։
Թեպետ 1-2 վարորդներ փորձում էին կամակորություն ցուցաբերել, թե մենք կարող ենք անցնել, սակայն պարեկներին տեսնելով՝ չգերազանցեցին սահմանված արագությունը։
Տեղում նաև ծառայություն են իրականացնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզերի փրկարարական ջոկատների փրկարարները, այդ թվում՝ Թալինի, Անիի, Աշտարակի հրշեջ-փրկարարները, ովքեր ձնակույտերի ու մերկասառույցների միջից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ։
Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ մտնող ճանապարհը, որը նույնպես ընդհանրապես մաքրված չէ ձյան շերտից։
Այս պահին պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը և ավտոմեքենաներն ուղեկցում են Շիրակի մարզից դեպի Երևան, և Երևանից դեպի Արագածոտնի մարզ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։